Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանի տեղակալն իր՝ Շիրակի մարզպետ դառնալու մասին

Հունիս 02,2017 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտից համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՅԴ-ն որոշել է փոխել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Մարզպետարանցիների պատմելով, Հովսեփ Սիմոնյանը հենց այսօր է լսել այդ մասին՝ անակնկալի գալով։ Վերջինս մի քանի օր առաջ լրագրողներին վստահեցնում էր, որ դեռ միասին կաշխատենք երկար-երկար տարիներ։

Ըստ ՀՅԴ-ականների շրջանակում տարածված լուրերի, Շիրակի մարզպետ մտադրված են նշանակել ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին։

Aravot.am-ն այս թեմայով զրուցեց պարոն Խաչատրյանի հետ, որն ասաց․«Բազմաթիվ մարդկանց անուններ են շոշափվում, որևէ որոշում դեռևս կայացված չէ, պաշտոնական հայտարարություն չկա»։ Նշենք, սակայն, որ մեր հեռախոսազրույցից վայրկյաններ անց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատեց այս տեղեկությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Երկիր մեդիայից»։

Ինչպես նոր մարզպետին ներկայացնում է «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան իր էջում, վերջինս փայլուն կրթություն ունի․ ավարտել է Ամերիկյան համալսարանը, հետագայում բրիտանական կրթություն ստացել, իսկ ապրիլյան օրերին առաջինների թվում կամավորագրվել է Դաշնակցության խմբերին ու մեկնել առաջնագիծ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930