Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է անհետացած երկրորդ ձկնորսի դին

Հունիս 04,2017 10:15

Հունիսի 4-ին, ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ:

Ավելի վաղ՝ հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ը և Կ. Ս.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930