Լրահոս
Օրվա լրահոսը

Սլավի-Ավիկ Հարությունյանը` պոեզիայի մասին. «Եվրոպացիների համար հետաքրքիր է, որ չես կրկնվում»

Հունիս 05,2017 16:16

Վերջերս Իսպանիայի տարբեր քաղաքներում կայացել է պոետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը: Aravot.am-ը հեղինակին հարցրեց` իր կարծիքով, ինչո՞ւ է այդպես հետաքրքրել եվրոպացի ընթերցողին, գրքին անդրադարձել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:

«Եվրոպայում էլ նույնն է, ինչ` մնացած երկրներում, նաև` Հայաստանում. սկզբում` թերահավատ են, հետևում են լուռ, հետո` կարող են զուսպ արձագանքել, ժամանակ անց` նաև գովել: Իմ առաջին գիրքը Իսպանիայում տպագրվել է 2011-ին. եղել են դրական, սակայն զուսպ, ես կասեի` կցկտուր արձագանքներ: Այս մեկը ուշադրության արժանացավ առավել չափով. ավելի քան երեք տասնյակ թերթեր և կայքեր արձագանքեցին, գուցե նաև այն պատճառով, որ ավելի մեծ էր լսարանը` տարբեր լեզուներով, և ներկայացված էր եվրոպական խոշորագույն գրախանութների ցանցերում: Այստեղ այս չափանիշներն էլ կարևոր են: Եվրոպական պոեզիան այսօր միատարր չէ. կան տարբեր ուղղություններ, տաղանդավոր պոետներ, յուրաքանչյուրը` սեփական գեղարվեստական համակարգով. երևի հետաքրքիր է, որ չես կրկնվում, կամ` չես կրկնում, ինչն էլ այս պարագայում նույնն է»,-ասաց Սլավի-Ավիկ Հարությունյանը:

Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ հարցազրույցը` տպագիր «Առավոտի» հունիսի 6-ի համարում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930