Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը՝ 300 հազարով իր նախկին ընկեր Բալասանյանի հետ համագործակցելու մասին. «Թող իրավապահ մարմինները զբաղվեն»

Հունիս 06,2017 19:22

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու մոտ մեկ տարի Գյումրու ավագանու նիստերը բոյկոտելուց հետո, երեկվանից ավագանու անդամ դարձած իրենց չորս անդամները որոշել են մասնակցել։

«Նախ գիտեք, որ մեր թիմը հետևողականորեն պայքարել է, քանի որ մանդատների բաշխման գործընթացը խեղաթյուրվեց, և մենք կորցրեցինք ավագանու մեկ մանդատ։ Դրա վերջակետը եղավ Սահմանադրական դատարանը։ Հավատարիմ մնալով մեր գործընկերների հետ կնքած հուշագրին, և՛ ԳԱԼԱ-ի, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրեցինք փաստաթուղթ և մինչև վերջ պայքարեցինք, որը մարտ ամսին Սահմանադրական դատարանի որոշումից հետո մեր քաղաքական այն համաձայնությունը, որով բոյկոտում էինք նիստերը, ուժը կորցրեց։ Եվ քաղաքական ուժերն այլևս ազատ են իրենց որոշումների մեջ։ Այս տարվա վերջին նիստին, որպեսզի ավելորդ քաշքշուկներից զերծ մնայինք․ օրակարգում էր նաև ավագանիների բացակայության հարցը, չմասնակցելով նիստերին ու չներկայացնելով հիմնավորում, թե ինչ պատճառաբանությամբ, կարող էր լրացուցիչ քաշքշուկներ լիներ մեր ավագանու չորս անդամների հետ։

Այդ ամենն ի նկատի ունենալով՝ մեր թիմը,  ավագանու մեր խմբակցությունը մասնակցեց։ Խմբակցության ղեկավարն է Սաշիկ Մարտիրոսյանը, որը ավագանու ցուցակով երկրորդ համարն է։ Ցուցակը ես էի գլխավորում և հրաժարվեցի ավագանու անդամի իմ մանդատից դեռ անցած տարի, քանի որ գործող պատգամավոր էի, և մեր տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին՝ ավագանու անդամներին թողեցինք ազատ, որ որոշում կայացնեն, գրանցվեն, որպեսզի ավելորդ քաշքշուկներից զերծ մնան։ Ուղղակի սա է եղել պատճառը, որ մասնակցել են։ Հաջորդ նիստը սեպտեմբերին է, մեր անդամները զուտ գրանցվել են, որպեսզի տեղեկացնեն,  թե ով է խմբակցության ղեկավարը, քարտուղարը։ Եվ ընդհանուր առմամբ մենք կաշկանդված չենք մեր գործողությունների մեջ։ Այն, ինչ խոսվում է, կարելի է ասել ճղճիմ ասեկոսեներ են», -ասաց Հովհաննես Մարգարյանը։

Մեր հստակեցմանը, թե խոսքը Սամվել Բալասանյանի որդու հետ բանակցելո՞ւ մասին է, որի շուրջ հրապարակումներ են եղել, թե ձեր խմբակցության ավագանու յուրաքանչյուր անդամի 300 հազար դրամ է պատրաստ վճարելու, ինչպես և մյուսներին, Հովհաննես Մարգարյանն ասաց․

«Իմ կարծիքով դա էժանագին բամբասանք է, իսկ ինչ վերաբերում է թե՛ զուտ բարոյական, թե՛ իրավական առումով, եթե այդպիսի տեղեկատվություն կա տարածած, կարծում եմ իրավապահ մարմինները լրջորեն պիտի զբաղվեն այդ հարցով՝ անկախ նրանից ովքեր են, անկախ նրանից ում անունն է շրջանառվում։ Տարբերակ թիվ մեկ՝  դա կամ զրպարտանք է, կամ եթե մեր ավագանու անդամների հասցեին զրպարտանք չէ, իրավապահ մարմինները լրջագույնս պիտի զբաղվեն, որը ես միմիայն կողջունեմ։ Թող զբաղվեն ու ճշտեն, որն անհրաժեշտ է  և՛ մեզ, և՛  մեր գյումրեցիներին։

Ինչ վերաբերում է  մեր մասնակցությանն, ասեմ, որ ի տարբերություն Վանաձորի, Գյումրիում քվորման հարց գոյություն չունի, քանի որ ավագանու 17  անդամներ միշտ մասնակցել են, և չի եղել մի դեպք, որ Գյումրու ավագանու նիստերը քվորման պատճառով չկայանան։ Մեր որոշումը կայացվել է զուտ այդ նպատակով, որ ավելորդ քաշքշուկ չլինի, հետո հարգելի պատճառ դառնալու համար, լրացուցիչ թուղթ չներկայացնենք։ Մենք շարունակելու ենք մեր անկախ որոշումը, մենք կաշկանդված չենք մեր որոշումների մեջ։Մի օրինակ բերեմ՝ Երևանի ավագանու նիստերին ի՞նչ է «Ելք» դաշինքը չի՞ մասնակցում, ընդդիմություն է, մասնակցում են, ես դրա մեջ ոչինչ չեմ տեսնում։ Մենք հետագայում  ընդդիմություն ներկայացնող մեր ավագանու անդամ գործընկերների  հետ շարունակելու ենք սերտորեն համագործակցել և ամեն ինչ անել՝ ի շահ Գյումրիի»։

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս եք ընդդիմադիր կեցվածք ընդունելու, երբ ձեր խմբակցության անդամներից մեկը՝ Հենրիկ Պողոսյանը ընդդիմադիր լինելը վիրավորական է համարում, ձեր մյուս անդամն էլ՝ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիսը դեռ նիստին չմասնակցած, հեռացավ, Հովհաննես Մարգարյանն ասաց․ «Մենք այսօրվա դրությամբ ընդդիմություն ենք ներկայացել, և մենք մեր գործունությամբ շարունակելու ենք զսպաշապիկ հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմիններում, որպեսզի ավելի թափանցիկ լինի ամեն ինչ, և այն կնճռոտ խնդիրները, որոնք կլինեն, մեր կողմից կուսումնասիրվեն, վեր կհանվեն և մենք կպայքարենք հանուն Գյումրու։ Մեր գործելաոճը դա է լինելու։ Իսկ ինչ վերաբերում է դուրս գալուն, կարծում եմ բոլորն են տեղյակ, որ Ավետիսը երեխա է ունեցել, նա  ընդամենը դուրս է եկել դրա հետ կապված»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930