Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղան չափած-ձեւած, չափահաս մարդ է». Մուրադ Մուրադյանը դատի է տալու «սուտ տեղեկություն» տարածողին (Տեսանյութ)

Հունիս 08,2017 11:54

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը վստահեցնում է՝ իր որդու հետ կապված խոսակցությունները «սուտ պատմություններ» են: ԱԺ-ում այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Դատի եմ տալու՝ սուտ տեղեկություններ տարածելու համար»:

Ապա պատգամավորը վստահեցրեց, որ իր տղան չափած-ձեւած, չափահաս մարդ է: Նաեւ հերքեց, թե ինքը որդու խնդրով մեկնել է Բելառուս:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Մուրադյանի որդուն ձերբակալել են Բելառուսում՝ թմրանյութի իրացման կասկածանքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930