Լրահոս
Օրվա լրահոսը

Անավարտ ընդդիմափոխություն. «Ժամանակ»

Հունիս 08,2017 12:17

Հետընտրական շոկից հետո կարծես թե աստիճանաբար ուշքի են գալիս խորհրդարան չանցած ուժերը, որոնք խորհրդարանի ընտրությանը մասնակցում էին ընդդիմադիր դիրքերից: Այդ ուժերը համենայնդեպս սկսել են կամաց-կամաց արտահայտվել, թեև իհարկե ոչ բոլորը: Առայժմ առավելապես ակտիվ է նախկին ՕՐՕ դաշինքը, մասնավորապես դրան մաս կազմած Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև Սեյրան Օհանյանն էլ կարծես թե առիթը բաց չի թողնում հանրությանը խոսք ասելու համար, թեև այդպիսի առիթներն առայժմ ոչ թե ավելի շատ քաղաքական են, այլ հիշատակի կամ տոն օրերի հետ կապված:

Այդուհանդերձ, մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում Սեյրան Օհանյանի հետագա քաղաքական գործունեության մասին: Հատկանշական էր այն, որ մի քանի շաբաթ առաջ Սեյրան Օհանյանի Հայաստան վերադառնալու մասին արտահայտվել էր նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը նաև հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանը մարդկային նորմալ հարաբերություն է պահում ներկայիս բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ և նա ռազմա-քաղաքական կարևոր պատասխանատվության կրող է եղել ու կլինի, հետևաբար Հայաստանից նեղանալու և հեռանալու մասին խոսք լինել չի կարող:

Այդպիսով, Ռուզաննա Խաչատրյանի այդ ակնարկում նշմարվում էր այն, որ խորհրդարանական ընտրություններին կոշտ ընդդիմության դիրքերից հանդես եկող պաշտպանության նախկին նախարարը հետագա քաղաքական գործունեությունը եթե շարունակի, ապա ամենայն հավանականությամբ առավել զուսպ և չափավոր ընդդիմադիր նոտաներով: Թեև, մեծ հաշվով, եթե դուրս գանք զուտ ՕՐՕ շրջանակից, այստեղ նույնիսկ մինչ տարբեր կոնսպիրոլոգիական սխեմաներ կամ վարկածներ դիտարկելը, անհրաժեշտ է իհարկե արձանագրել, որ Հայաստանի քաղաքական դաշտում կոշտ կամ գուցե պատկերավոր ասած «արշակսադոյանական» ընդդիմադիր ոճը ոչ միայն սպառված և մարգինալացված է, այլ գործնականում նաև չի վայելում հանրային քիչ թե շատ շոշափելի պահանջարկ և հասարակությունն այդ առումով ի տարբերություն քաղաքական ուժերի շատ ավելի հասուն է քաղաքական իրավիճակի գնահատականում և թեկուզ փոքր գործը կարող է շատ ավելի գնահատել, իշխանափոխության մեծ և պաթետիկ կոչերի փոխարեն: Այդ հանգամանքը ունի, և աստիճանաբար ունենալու է առանցքային նշանակություն ընդդիմադիր դաշտի վերադասավորումների համար, որոնք ամենևին ավարտված չեն «Ելք» դաշինքով:

 

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930