Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Հայաստանում մանկություն ունենալն ավելի լավ է, քան Եվրոպայում կամ ցանկացած այլ երկրում»

Հունիս 14,2017 17:20

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հանդիպեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երեխաների հետ, ծանոթացավ նրանց առնչվող հարցերին, խնդիրներին եւ երազանքներին, որից հետո ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» գրասենյակում ուղիղ եթերում պատասխանեց օգտատտերերին հետաքրքրող հարցերին:

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին այս նախաձեռնության, երեխաներին հանդիպելու հնարավորություն ստեղծելու համար, քանի որ նրանք մեր ապագան են: «Փորձում ենք օգնել Հայաստանում ապրող կարիքավոր երեխաներին եւ մարդկանց, լուծել այն խնդիրները, որ նրանք ունեն՝ իրենց նպատակներին հասնելու համար»,- ասաց ճանաչված ֆուտբոլիստը՝ խոստանալով հետագայում այդ ուղղությամբ ավելի մեծ ջանքեր գործադրել: Այնուհետեւ բարի կամքի դեսպանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին:

Հարցին, թե ինքն ապրելով տարբեր երկրներում, կարո՞ղ է համեմատել այնտեղ եւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը, Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց. «Հայաստանում մանկությունն ավելի լավ է՝ երեխաներն ապրում են իրար հետ, միմյանց հետ խաղում են: Արտասահմանում երեխաներն այնքան էլ ընկերական չեն, նրանց հետաքրքրությունները մի քիչ այլ են: Ես էլ մանկություն եմ ունեցել Ֆրանսիայում: Անձամբ ինձ համար Հայաստանում մանկություն ունենալն ավելի լավ է, քան Եվրոպայում կամ այլ երկրներում: Դրա համար ամեն մի երեխա պետք է ուրախ լինի, որ ապրում է Հայաստանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930