Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանն ու Կարեն Կարապետյանը «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկել են կառավարության ծրագիրը

Հունիս 20,2017 19:33

Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ:

ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը, դրա կազմման հարցում գործադրի որդեգրած մոտեցումները եւ փիլիսոփայությունը: Վարչապետի խոսքով՝ փաստաթղթում կառավարությունն իրատեսական եւ գործնական քայլերով ձեւակերպել է առաջիկա 5 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացվելիք քայլերը եւ ուրվագծել թիրախները:

Պարոն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունը բաց է արդյունավետ համագործակցության եւ առաջարկների քննարկման հարցում ու կարեւորել է կառուցողական քննադատությունը: ՀՀ վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ ԱԺ վաղվա նիստում կներկայացվի նաեւ նախորդ 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են կառավարության ծրագրի գերակա ուղղություններին, մարզերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերին, գործազրկությանը, աշխատատեղերի ստեղծման հարցում իրականացվելիք քայլերին եւ այլ խնդիրների, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930