Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի» գործ. տուժող կողմն Աշոտ Սուքիասյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում (Տեսանյութ)

Հունիս 29,2017 13:25

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Օֆշորի» հայտնի գործով դատաքննությունը չկայացավ՝ մեղադրողի եւ տուժողի պաշտպանի բացակայության պատճառով:

Լրագրողների հետ զրույցում գործով տուժած, ունեզուրկ գործարար Փայլակ Հայրապետյանի շահերի պաշտպան Լուսինե Աղլամազյանը հայտնեց, որ նախորդ նիստում դատախազը ներկայացրել է մեղադրական ճառը, իսկ առաջիկա նիստում տուժող կողմը կհայտնի իր դիրքորոշումը ճառի շուրջ:

Աղլամազյանի փոխանցմամբ՝ թեեւ մեղադրողն ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում, իրենք ցմահ ազատազրկման կողմնակից են, քանի որ նման կազմակերպված հանցագործություն չեն մտաբերում:

Փայլակ Հայրապետյանը եւս հայտարարեց, որ համաձայն է իր շահերի ներկայացուցչի դիրքորոշման հետ: Նրա խոսքով՝ եթե ԽՍՀՄ տարիներին նման կազմակերպված հանցագործություն իրականացնեին, հանցագործներին կգնդակահարեին: Պարոն Հայրապետյանը նաեւ նշեց, որ օրերս դիմում է գրել ՀՀ նախագահին՝ ներկայացնելով, որ այս գործում մի ամբողջ հանցագործ-խումբ է ներգրավված, այդ թվում՝ բանկը:

Հիշեցնենք, որ «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով: Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Սուքիասյանի պնդմամբ էլ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:

Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 13:30:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930