Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անկումային տրամադրություն Գյումրիում․ պատճառը չհաջողված ֆուտբոլային խաղն է. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 29,2017 22:30

Ինչպես հայտնի է՝ այսօր Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում սեփական հարկի հյուրընկալել էր Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքը ներկայացնող «Գորիցա» թիմին, որին, սակայն պարտվեց 0։2 հաշվով։ Սա բավական ծանր տարան գյումրեցիները, որոնք ամբողջ խաղի ընթացքում սեփական թիմից մեկ պահանջում էին մի քիչ լավ խաղալ, արագ վազել ու գոլ խփել, մեկ էլ տեսնելով, որ հնարավորություն չկա գոլ խփելու, սկսում էին աղերսել՝ բացականչելով «Շիրակ ջաաան»։ Իսկ խաղն ընթանում էր հորդառատ անձրևի տակ, որը 90 րոպեի ընթացքում մի պահ անգամ չդադարեց։

«Շիրակին» երկրպագելու էին եկել թե՛ կանայք ու աղջիկներ, թե՛ երեխաներ, թատրոնի աշխատակիցներ, բժիշկներ, Գյումրու բոլոր ճանաչված դեմքերը «Շիրակ» ֆուտբոլային ակումբում էին։ Զգացվում էր, որ նրանք սթրես էին տանում «Շիրակի» պարտությունից, մեզ հետ զրույցում ցավով նշում էին, որ քաղաքի թիմը երբեք այսքան թույլ չի եղել։ «Այ տղա, Կաբա, պրծի է, ի՞նչ դարձան մրցակիցներդ, որ էսպես կաշկանդվել եք»,-բացականչում էին երկրպագուները։ Նրանց շուրթերից հաճախակի էր լսվում Կաբայի անունը։ Կաբան կոտդիվուարցի հենակետային կիսապաշտպան է, որը երկու տարվա պայմանագիր է լքնել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ։

Հետաքրքիրն այն է, որ Սլովենիայից ընդամենը երկու երկրպագու կար։ Առաջին խաղակեսին, երբ «Գորիցային» հաջողվեց գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 0։1, այդ երկու երկրպագուները (տե՛ս լուսանկարում), մեզ հետ զրույցում վստահեցրեցին, որ միանշանակ հաղթելու է իրենց թիմը։ Aravot.am-ին հյուրերն ասացին, որ պատահաբար են լսել այս խաղի մասին ու շտապել են Գյումրի։ Իրենք հեծանիվով Վրաստանից հասել են Հայաստանի սահման, որտեղ հայ ոստիկաններից մեկը հետաքրքրվել է, թե դուք էլ եք գնո՞ւմ «Շիրակ-Գորիցա» խաղը դիտելու։ «Մենք անմիջապես որոշեցինք գալ Գյումրի, իհարկե, հենց խաղն ավարտվեց, մենք կմեկնենք Երևան, չենք մնա Գյումրիում, բայց կասենք, որ ձեր քաղաքը ու երկիրը հրաշալի է, չէինք պատկերացնում, որ այսքան հաճելի երկիր է, հաճելի մարդիկ են, կանայք այսքան գեղեցիկ են»,- ասաց մեր զրուցակիցը, որն աշխատում էր դպրոց- ինտերնատում։

«Գորիցայի» մարզիչ Միրան Սրեբրնիչը իր ասուլիսի ժամանակ չթերագնահատեց մեր թիմին, հակառակը որակեց որպես վտանգավոր թիմ, որի հետ պատասխան խաղի ժամանակ պետք է լավ պատրաստվել։ Փոխարենը սեփական թիմին քննադատում էին գյումրեցիները, իհարկե, խոսում էին ցավով, ափսոսանքով, թիմին շատ սիրելով։ Նշենք, որ այսօր երեկոյան քաղաքի փողոցներում ու տրանսպորտում խոսակցության միակ թեման «Շիրակ» ֆուտբոլային թիմի չհաջողված խաղն էր։ Նկատենք նաև, որ չնայած գյումրեցիների զայրույթին՝ նույնիսկ պարտությունից հետո, երբ մեր ֆուտբոլիստները պատրաստվում էին հեռանալ դաշտից, երկրպագուները նրանց տրամադրությունը բարձրացնելու համար ծափահարում էին ու բացականչում «Շիրակ,Շիրակ»։ Իսկ սա նշանակում է, որ գյումրեցիները սեփական թիմի հանդեպ հույսը չեն կորցրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Fudyun says:

    Ինչու,ստացվելու էր?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930