Լրահոս
Օրվա լրահոսը

էներգախնայողությունը խթանող օրենսդրության բնագավառում Հայաստանն առաջ է անցել անգամ ԵՄ անդամ մի շարք երկրներից

Հուլիս 11,2017 10:48

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 10-ին մասնակցել է Քիշինևում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Քննարկվել են էներգարդյունավետության և էներգախնայողության խթանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծվել է դրանց դերը էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման գործում։

Աշոտ Մանուկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է էներգարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում Հայաստանի ձեռքբերումներ ու նախատեսվող քայլերը։

Անդրադառնալով Արևելյան Գործընկերության անդամ երկրներում էներգախնայողությունը խթանող օրենսդրությունների մշակման և ներդրման գործընթացին՝ Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչն ընդգծել է հատկապես Հայաստանի օրենսդրական դաշտի առավելությունները։ Արձանագրվել է, որ Հայաստանն այս ասպարեզում առաջ է անցել անգամ Եվրամիության անդամ մի շարք երկրներից:

Միջոցառման շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաև Արևելյան գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31