Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը ստիպված է ԵՄ-ից խնդրել, որ մի քիչ փող տա. «Ժողովուրդ»

Հուլիս 11,2017 12:42

Այն բանից հետո, երբ Պյոտր Սվիտալսկին ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ քննադատություն էր հնչեցրել՝ հիշեցնելով ընտրությունների կազմակերպման համար ԵՄ ցուցաբերած ֆինանսական օժանդակությունը, իշխանությունները հակադարձել էին, թե դեսպանն այդպես միջամտում է երկրի հարցերին, նաեւ ասել էին, թե սա հարսանիք չէ, որտեղ ով վճարում է, ինքն էլ պատվիրում է շամպայնը։

Եվ ահա, այդ միջադեպից մեկ ամիս չանցած՝ իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով հանդիպում են նույն Սվիտալսկու եւ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ, խոսել տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերն իրականացնելու համար ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն ստանալու հարցը։

Իշխանությունները, որ ԵՄ-ից պատկառելի գումար ստանալուց եւ այն ծախսելուց հետո քամահրանքով էին խոսում այդ օժանդակության մասին, այսօր կրկին հայտնվել են կոտրած տաշտակի առաջ, մի շարք ոլորտներում նախատեսված բարեփոխումները, ծրագրերն իրականացնելու համար չունեն բավարար գումար եւ ստիպված են ԵՄ-ից խնդրել, որ մի քիչ փող տա։

Իր հերթին ԵՄ-ից գումարներ խնդրելու գործին լծվել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը երեկ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ խոսել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության մասին, խոսել է տարբեր ծրագրերում Հայաստանին ընդգրկելու մասին, նաեւ նշել թե ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ-ի հետ գործընկերությունն ու ակնկալում ապագա համագործակցություն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31