Լրահոս
Օրվա լրահոսը

Ցածր ճնշման ժամանակ խմել կանաչ թեյ, իսկ բարձրի դեպքում՝ սեւ

Հուլիս 12,2017 12:30

Թեյը խթանում է նյութափոխանակությունը, հագեցնում է ծարավը, անց է կացնում հոգնածությունը, թարմացնում է եւ առույգացնում

Կանաչ թեյը հայտնի է իր բազում օգտակար հատկություններով: Այն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, կարգավորում է արյունատար անոթների լարվածությունը եւ մարսողության գործընթացը, անց է կացնում գլխացավը, առույգացնում է, ունի լեղամուղ հատկություն:

Թեյի օգտակարությունը ընդգծելու համար առանձնացնենք մասնագետների կողմից առաջարկված հետեւյալ 10 խորհուրդները եւս՝

1. Մեղրի հետ կանաչ թեյի զուգակցումը ուղղակի անփոխարինելի կենսահեղուկ է:
2. Ամռանը ձեր մաշկը հիանալի տեսք կունենա, եթե այն լվանաք կանաչ թեյով կամ էլ թրջոցներ դնեք:
3. Սուր գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում խմել կանաչ կամ սեւ թեյ, որին անհրաժեշտ է մի փոքր անանուխ խառնել:
4. Ցածր ճնշման ժամանակ օգտակար է կանաչ, իսկ բարձրի դեպքում՝ սեւ թեյը:
5. Օրական մի քանի բաժակ կանաչ թեյ ըմպելով՝ կկանխեք ուռուցքի առաջացումը:
6. Պետք է նկատի ունենալ, որ թեյը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը:
7. Ուտելուց հետո թեյ չի կարելի խմել, քանի որ այն օրգանիզմից դուրս է մղում երկաթը:
8. Որքան խոշոր են թեյի թերթիկները, այնքան դրանք ավելի բարձրորակ են:
9. Մի մոռացեք, որ 15 րոպե անց թեյի թուրմը վերածվում է թույնի, հետեւաբար այն պիտանի չէ օգտագործման համար:
10. Թեյը խթանում է նյութափոխանակությունը, հագեցնում է ծարավը, անց է կացնում հոգնածությունը, թարմացնում է եւ առույգացնում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31