Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Մարմինս փշաքաղվում է: Շատ եմ հուզվում» (Տեսանյութ)

Հուլիս 19,2017 10:37

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի միջոցով պատասխանել է երկրպագուների հարցերին: Հարցերը ֆուտբոլիստին ուղղվել են #AskHenrikh հեշթեգով:

Մասնավորապես Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ իրեն պարզապես փշաքաղեցնում է երկրպագուների կողմից իրեն նվիրված He’s our midfield Armenian («Նա մեր հայ կիսապաշտպանն է») երգը՝ հարմարեցված Սթինգի Englishman in New York երգի վրա:

«Բնականաբար, ես լսել էի այդ երգը նախքան իմ երգը կհորինվեր,- ասել է նա:- Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին՝ նման երգ հորինելու համար: Միշտ հաճույք եմ ստանում, երբ այն լսում եմ: Մարմինս փշաքաղվում է: Շատ եմ հուզվում»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31