Լրահոս
Օրվա լրահոսը

47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել. shamshyan.com

Հուլիս 25,2017 15:44

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են քաղաքացիների օգնությամբ տան մեջ կանխել նույն տան բնակչուհի՝ 47-ամյա Ծովինար Խ.-ի կողմից իր մոր՝ 81-ամյա Տիգրանուհի Գ.-ին խեղդամահ անելու փորձը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ննջասենյակում ցուցաբերել է ագրեսիվություն, հարձակվել մոր վրա, ձեռքերով հարվածել նրա գլխի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև փորձել է պարանոցը սեղմելով խեղդամահ անել մորը։

 

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.com –ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31