Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխուղեղի ցնցում ստացածին, թեկուզ լավ ինքնազգացողությամբ, պետք է թողնել բժշկական հսկողության տակ

Օգոստոս 07,2017 12:30

Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարվածը, բարձր տեղից անկումը կամ նույնիսկ բարձր տեղից ցատկելը կարող է ուղեղի ցնցման պատճառ հանդիսանալ։

Եթե գլխուղեղի ցնցում ստանալուց հետո տուժածը ժամանակին համապատասխան բուժում չստանա, հետագայում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի հետեւանքներ (գլխացավեր, էպիլեպսիա եւ այլն)։

Ախտանշաններն են՝ գիտակցության կարճատեւ կորուստ, տեսողության խանգարումներ, հիշողության խանգարումներ, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ոտքերի եւ ձեռքերի ընդարմացում, տարածության մեջ կողմնորոշման խանգարում։

Առաջին օգնություն

1. Պառկեցրեք տուժածին։
2. Հարվածի տեղում դրեք սառը թրջոցներ։
Զանգահարեք շտապօգնություն կամ խնդրեք որեւէ մեկին զանգահարել, եթե տուժածի մոտ նկատում եք վերը թվարկված ախտանշաններից նույնիսկ մեկը, օրինակ՝ եթե նա փսխում է։
Գլխուղեղի ցնցում ստացածը նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում պետք է գտնվի բժշկական հսկողության տակ։

Չի կարելի տուժածին թողնել տանը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031