Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղապետը

Սեպտեմբեր 04,2017 13:21

Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ Հայաստանի առաջին արտգործնախարարը եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահը, այսօր մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք, որտեղ սեպտեմբերի 4-5-ը կմասնակցի ու ելույթ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վեհաժողովում եւ կհանդիպի ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի կոպենհագենյան աշխատանքային այցին նախորդել էր նրա մասնակցությունը սեպտեմբերի 1-2-ը Արցախի Հանրապետության հիմնադրման 26-ամյակի առթիվ Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի ունեցած պաշտոնական տոնակատարություններին:

 

Վարդենիս-Մարտակերտ նորաբաց մայրուղին անցնելիս Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղապետը, ինչպես նաեւ ուսումնական տարվա սկիզբն ու «առաջին զանգը» նշող՝ տեղի դպրոցի տնօրենը, աշակերտները եւ ուսուցիչները:

 

«Ժառանգություն» կուսակցություն

4 սեպտեմբերի 2017

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930