Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանը խորհրդարանում է

Սեպտեմբեր 11,2017 11:01

Վեցերորդ խորհրդարանի երկրորդ գումարման աշխատանքներին այսօր մասնակցում էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը: Հիշեցնենք, նորընտիր խորհրդարանի առաջին գումարման նիստերին Իշխան Զաքարյանն այդպես էլ չմասնակցեց: «Ծառուկյան» խմբակցությունից այն ժամանակ պարզաբանում էին, որ վերջինս երկրում չէ: Քաղաքական կուլիսներում եւ մամուլում, սակայն, շրջանառվեց վարկած, որ Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է ու այդ պատճառով Իշխան Զաքարյանը չի ներկայանում խորհրդարան: Քննարկվում էր անգամ նրա`մանդատը վայր դնելու հարցը:

Այսօր լրագրողների հարցին`ինչո՞վ է պայմանավորված այն, որ ինքն այսօր եկել է նիստի, Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Այսուհետ գալու եմ նիստերին»:

Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ իր խնդիրների մասին հարցին էլ այսպես պատասխանեց. «Ես ոչ մի խնդիր չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ: Ես կայքերից մեկին ծավալուն հարցազրույց եմ տվել եւ ամեն ինչ մանրամասն ասել եմ: Կարդացեք, եթե հարցեր մնան`կպատասխանեմ»:

Ավանդույթի համաձայն, առաջին նիստն մասնակցում է նաեւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա խոստացավ պատասխանել լրագրողների հարցերին`փոքր ինչ ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930