Լրահոս
Հավերժ 36 տարեկան
Օրվա լրահոսը

«Ես քննադատական եմ իշխանության հանդեպ, բացեիբաց կըսեմ, չեմ վախնար». Սփյուռքահայը՝ իրենց պաշտոն չտալու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 11:36 Share

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովն է՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով:

Aravot.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ից եկած մանկավարժ Մինաս Գոճաեանն ասաց, որ սխալ է, որ իշխանությունները չեն լսում ընդդիմադիրներին եւ սփյուռքին պաշտոններ, վերահսկողական լծակներ չեն տալիս. «Մենք հայ ժողովրդի անբաժանելի մասնիկն ենք: Մենք կուզենք Հայաստանի բոլոր բնագավառներուն մեջ գործ անենք, օգնենք, օգտակար ըլլանք: Օրինակ, ես բազմաթիվ գործակցություններ ունիմ, 6-7 լեզվով կը խոսիմ, ինչո՞ւ հայրենիքս ինձմե չօգտվի եւ նաեւ ուրիշներեն: Այո, սփյուռքահայ մեր հատվածը պետք է Հայաստանի պետության, կառավարության մեջ մաս կազմին»:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները նման վերահսկողական լծակներ չեն տալիս սփյուռքին, նա պատասխանեց. «Կարծես թե վստահություն չունին մեզ վրա»:

Հարցին՝ ձեր ներուժը չեն օգտագործում՝ նա պատասխանեց. «Ոչ, մեր ներուժը 50 տոկոսով հազիվ օգտագործեն: Ես Միացյալ Նահանգների պարագային կրնամ ըսել, այնպիսի երիտասարդություն ունինք, ինչի՞ այդ մարդիկ այստեղ չկան, ինչո՞ւ պետական ուշադրության չարժանան, օգտակար ըլլալու համար հայրենիքին, Արցախին, ամեն բնագավառին մեջ՝ ռազմական, զինվորական, տնտեսական: Այստեղ ես քննադատական եմ մեր պետության իշխանության հանդեպ, բացեիբաց կըսեմ, չեմ վախնար: Կուզեմ, որ խոսքս տեղ հասնի եւ գալուս պատճառներեն մեկն ալ այդ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. էէէէ,ջանըըըըըըըըըըըըըըըըմ՝ ինչ ես կորցրել,ինչ ես ման գալիս:Ե՞րբ պիտի սփյուռքը ՄԻԱՀԱՄՈՒՌ ՀԱՍԿԱՆԱ,որ հայաստանյան իշխանավորին իրնց փողերն են պետք եւ ոչ ֆիզիկական ներկայությունը ,ու չեմի չէ,մեկ էլ մտնեն ներքին կառավարման օղակներ….Չոջուխ ես,ինչ է…ով քեզ կթողնի…թրաշդ ըրե Ներսես ախպար…

Պատասխանել