Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Դրայվ, դուխ, դավայ… Լեզվի նկատմամբ մոտեցումը գալիս է ամենաբարձր մակարդակից» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 15:44 Share

Հոկտեմբերի 11-ին Մամուլի ազգային ակումբում խոսելով լեզվաքաղաքականության եւ ռուսերենի հայեցակարգի թեմայով` Դավիթ Սանասարյանը նշեց, որ ռուսերենի պարտադրումը համակարգված դավադրություն է պետության ինքնիշխանության նկատմամբ. «Սա ռուսաֆիկացման գործընթաց է, որն իրականացվում է լեզվի միջոցով»:

Դավիթ Սանասարյանը դրա բացատրությունն էլ ունի. «ԱԱԾ կադրերի մեծ մասը Ռուսաստանում է կրթություն ստանում»:

Նա բարձրաստիճան պաշտոնյաներին էլ անդրադարձավ. «Մենք խոսում ենք այն մասին, որ ուսանողները վատ են տիրապետում հայերենին, բայց չենք ասում, որ վարչապետը եւ նրա կառավարության անդամներն ինչպես են ռուսերեն ու անգլերեն բառերով ելույթներ ունենում` դրայվ, դուխ, դավայ… Լեզվի նկատմամբ մոտեցումը գալիս է ամենաբարձր մակարդակից, առաջին տիկինը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում ռուսերեն, իսկ ԿԳ նախարարը ռուսերենի դասավանդման հայեցակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասում է` մի քաղաքականացրեք, դա ԵԱՏՄ լեզուն է: Մեր քաղաքացուն սովորեցնում են, որ հաջողության լեզուն ռուսերենն է…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել