Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Հոկտեմբեր 17,2017 19:19

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում  Մ 20 տարեկանների խմբում 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց։

Պոկում վարժությունում Հրայրը գլխավերեւում պահեց 135 կիլոգրամը, բայց հաջորդ երկու մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 138 կգ-ը։ Այս վարժությունում Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզ նվաճեց։

Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը երեք մոտեցումներից միայն մեկում կարողացավ կամքին ենթարկել 155 կգ ծանրաձողը (6-րդ արդյունք) եւ երկամարտում բավարարվեց  չորրորդ տեղով 290 կգ (135 + 155)։

Քիչ ավելի ուշ Մ23 տարեկանների պայքարում հարթակ կմտնի 58 կգ քաշային Իզաբելա Յալյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031