Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը». Շավարշ Քոչարյան

Հոկտեմբեր 17,2017 20:28

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:

Շավար Քոչարյանը մասնավորապես գրել է. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։

Հիշեցենենք, որ Մամեդովի հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031