Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե էներգախնայողության մեջ ներդրումներ կատարվեն, կնվազեն վճարումները պետության և բոլոր մարդկանց համար». Ուրբան Ռուսնակ

Նոյեմբեր 07,2017 21:21

Հայաստանում անցկացվում է «ԵՄ-ն էներգետիկայի համար բարձրաստիճան համաժողով. Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտում: Միջոցառման նպատակն է վերհանել Հայաստանի շենքերի ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների և ներդրումների համար գերակայությունները։

Էներգետիկայի խարտիայի քարտուղարության գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նրանք փորձում են գնահատել Հայաստանում էներգետիկ ներդրումների ռիսկերը. «Այստեղ շատ բարձր ցուցանիշ ունենք: Հայաստանը վերջին տարիների ընթացքում իսկապես զգալիորեն բարելավել է ներդրումային միջավայրը: Էներգախնայողության չափանիշների ներդրման և ներդրողների համար որպես ռիսկ ընկալվող խնդիրները մատնանշելու հետ միասին կտրամադրվեն նաև ավելի լավ գործիքներ երկրում բարեկեցության բարելավման համար: Եթե էներգետիկ ռեսուրսների համար ավելի քիչ ծախսեր կատարեք, ապա կարող եք ավելի շատ ծախսել այլ խնդիրների համար»:

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը օգտագործում է նոր տեխնոլոգիաներ և հրավիրում է ներդրողներին, ապա պետք է նաև հոգ տանի նաև ռիսկերի և պոտենցիալ խնդիրների մասին, որոնց ներդրողները կարող են առնչվել. «Կարծում եմ առանցքային տարրը Հայաստանի կառավարության ներգրավվածությունն է Հայաստանի ներդրումային միջավայրը և էներգետիկ իրավիճակի բարելավման փորձում: Մի քանի տասնամյակ առաջ դուք անցել եք դժվար ժամանակահատվածով, երբ գտնվում էիք էներգետիկ շրջափակման մեջ: Հիմա, հուսով եմ, դուք մուտք եք գործում մի ժամանակահատված, երբ դուք գիտեք, թե ինչ եք փնտրում, հասկանում եք ինչ պետք է արվի, որ ներդրողները գան և մնան Հայաստանում՝ վստահ լինելով, որ ձեր բնակչությունը, ձեր արդյունաբերությունը ունի բավարար էներգիա հնարավորինս մատչելի գնով»:

Ուրբան Ռուսնակը հավելեց, որ երբ բարելավում է էներգախնայողությունը այդ ժամանակ խնայում են նաև գալիք տասնամյակները, իսկ երբ չեն բարելավում, ապա ծախսում են այդ տասնամյակները. «Հետևաբար, այս գործունեությունները միշտ չէ, որ տեսանելի են, ինչպես նոր արևային կայանի ներկայությունը, ինչպես մենք արեցինք այսօր Թալինում, բայց նրանք նպաստում են հասարակությունում և տնտեսությունում աստիճանական փոփոխության»,- ասում է Ռուսնակը՝ ավելացնելով. «կառավարությունը նվիրված է, և մենք տեսել ենք արդյունքները՝ էներգախնայողության մասին օրենք է պատրաստվել: Մենք հիմա պատրաստում ենք ներդրումների մեր առաջարկությունները՝ ինչպես նվազեցնել էներգետիկ ներդրումների ռիսկերը: Մենք տեսել ենք կառավարության՝ գալիք տարիներին աշխատանքին նվիրվածությունը»:

Պարոն Ռուսնակի խոսքերով՝ նախագծի իրական արդյունքը Հայաստանում տեսանելի կլինի մի քանի տարուց. «Առաջինը, դուք պետք է լավ օրենք ունենանք, հետո պետք է վստահ լինեք, որ այդ օրենքը կիրառվում է: Եթե կա օրենք, որը պահանջում է նոր շինություններին ունենալ էներգախնայողության անհրաժեշտ մակարդակը, դու պետք է ենթարկվես: Եթե այն չի իրականացվում, ապա դուք կարիք ունեք գործիքի, մի լծակի, որը կստիպի իրականացնել: Եթե այն պատշաճ կերպով չի կատարվում, դու պետք է տարեցտարի բարձրացնես սակագները. որքան շատ է ջեռուցման համակարգը աշխատում, այնքան շատ գումար են կորցնում»:

Ուրբան Ռուսնակի խոսքերով՝ կգա մի օր, երբ մարդիկ ավելի քիչ կվճարեն էներգիայի համար, մարդիկ շտապ լուծումներ են պահանջում, բայց հիմնականում էներգետիկ քաղաքականությունները արագ լուծում չեն ունենում. «Հայաստանը դեռ Ռուսաստանից էժան գազ է ստանում, սա քաղաքական որոշում է: Դուք պետք է պատրաստ լինեք, որ ինչ-որ մի պահի սա կարող է ավարտվել: Դուք պետք է պատմությունից դասեր քաղեք՝ տարիներ առաջ Ռուսաստանը շատ երկրների գազ էր մատակարարում նույն  գնով ինչ Հայաստանին, այսօր՝ միայն  երկուսին: Կարող եք պատկերացնել, որ Ռուսաստանից Հայաստան գազ բերելը շատ թանկ արժե: Այսպիսով՝ սա երկարաժամկետ հեռանկարում կայուն չէ»:

Նա շեշտեց, որ ավելի շատ էներգախնայող շենքերի և էներգախնայող համակարգերի կարիք կա, հակառակ դեպքում՝ այն պահին, երբ իրավիճակը փոխվի, քաղաքացիները ոչինչ չեն կարող անել՝ «եթե հիմա ներդրում չկատարեք, ապա թակարդի մեջ կհայտնվեք»: Նրա խոսքերով՝ մարդիկ այժմ խթաններ չունեն, քանի որ նրանք էներգիայի համար շատ քիչ գումար են վճարում և պատիժներ սահմանված չեն. «Եթե էներգախնայողության մեջ ներդրումներ կատարվեն, ապա կնվազեն վճարումները պետության և բոլոր մարդկանց համար:  Ես տեսնում եմ, որ Հայաստանի կառավարությունը դա շատ լավ հասկանում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930