Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշտի մեջ ենք լողանում…1 մահկաճալ ունենք, իսկ ուտելիքը միայն կարտոֆիլն է»

Նոյեմբեր 15,2017 22:37

Aravot.am-ին  է դիմել Հայկ Մանուկյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր խնդիրների մասին: Մանուկյանների ընտանիքը բնակվում է Եղեգնաձոր քաղաքում՝ կենցաղային տարրական պայմաններից զուրկ բնակարանում, որի համար ամսական 10 000 դրամ վարձ են վճարում: Ընտանիքում երկու մանկահասակ երեխա կա, երրորդ բալիկն էլ շուտով կծնվի, սակայն հայրը՝ Հայկ Մանուկյանը նշում է, որ պարտքերը թույլ չեն տալիս ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ:

Հայկը պայմանագրային զինծառայող է: Ամսական 150 հազար դրամ է ստանում, որի կեսով վարկն է մարում, մյուս կեսով էլ՝ պարբերաբար ավելացող պարտքերը:

Ասում է, որ ընտանիքի կարիքները հոգալու համար վարկ է վերցրել, սակայն չեն  կարողացել գումարը փակել, ու այժմ երեք միլիոն դրամ պարտք են բանկին: Խանութներում էլ, մեր զրուցակցի բնորոշմամբ, այլեւս հրաժարվում են նրանց պարտքով սնունդ տալ: «Տանը միայն կարտոֆիլ է…անգամ վերմիշել չկա…վառելիք չունենք, չգիտենք՝ ինչպե՞ս ենք ցրտերն անցկացնելու: »,-ասում է նա:

Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, խոնավ է՝ հին պատուհաններով: Մեկ փոքրիկ սենյակը ծառայում է որպես խոհանոց, բաղնիք եւ ննջարան: «Մեկ մահկաճալ ունենք…տհաճ է ասելը, ասելը, բայց տաշտի մեջ ենք բոլորով լողանում»,-պատմում է Հայկը:

Նա ընթերցողներին խնդրում է օգնության ձեռք մեկնել: Ասում է, որ դիմում է մարզային իշխանություններին, սակայն իրեն այլեւս հրաժարվում են լսել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Սրտացավ ընթերցողները կարող են կապ հաստատել Հայկ Մանուկյանի հետ՝ 098032565 հեռախոսահամարով)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930