Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը

Դեկտեմբեր 09,2017 17:39

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր այրեր:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման պատմությունն ու անցած 20-ամյա ուղին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ պետականության բացակայության դարերի ընթացքում հայոց եկեղեցին է իր ուսերին կրել մեր ժողովրդին միավորելու, կրթելու, անհրաժեշտության դեպքում` մարտի դաշտ տանելու բոլոր գործառույթները։ «Եկեղեցին չի կարող անջատ լինել  ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ։ Մարտի դաշտը մեզ համար առնչվել է նաև այն հոգևորականների հետ, որոնք երբեք հետ չեն մնացել և հաճախ առաջնորդել են հայկական զորքերը։ Գարեգին Առաջին վեհափառի օրոք հիմնադրվեց և Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ամրանում է հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում։ Դա այն ուժն է, որը պետք է մեր բանակը դարձնի յուրահատուկ, դա այն ուժն է, որը պետք է ազգային ոգի և նոր միջավայր ձևավորելու կարևոր միջոց դառնա մեր զինված ուժերում»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Տոնական միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական և «Նարեկացի» նվագախմբերի, «Ծաղկազարդ» և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերի, այլ համույթների կատարմամբ հնչել են շարականներ, հոգևոր ու հայ դասական ստեղծագործություններ։

Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ` նկատի ունենալով Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում դարեր ի  վեր Եկեղեցու ունեցած բացառիկ դերը

Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031