Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԱԿ-ների հաշիվները առեւտրային բանկերից տեղափոխվելու են պետական գանձապետարան

Դեկտեմբեր 12,2017 18:55 Share

Կառավարությունն այսօր ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ծրագրային բյուջետավորման համակարգի վերջնական ներդրման նպատակով են այս նախագիծն ընդունում: ՊՈԱԿ-ների հաշիվների առեւտրային բանկերից պետական գանձապետարան են տեղափոխվելու:

2019-ից նախատեսվում է, որ բյուջեն կներկայացվի ծրագրային ձեւաչափով, ոչ թե ուղերձով, ինչպես հիմա է: Կոնկրետ ծրագրի արդյունքների համար պատասխանատու է լինելու մեկ կոնկրետ մարմին:

Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հաշիվներն էլ պետական գանձապետարան տեղափոխելը, ըստ Ջանջուղազյանի, հնարավորություն կտա իրականացնել նախնական հսկողության մեխանիզմներ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրեց՝ բա որ ՊՈԱԿ-ները հակված չլինեն իրենց հաշիվները տեղափոխել պետական գանձապետարան, ի՞նչ կլինի: Նա իր ելույթում ասաց. «Պետության կողմից իրականացվող ծախսերի կարեւորագույն խնդիրը դրանց թափանցիկության եւ արդյունավետության խնդիրն է: Իհարկե, հասկանում եմ, որ աշխարհում չկա մի կառավարություն, որ այդքան հուզված լինի թափանցիկությունը եւ արդյունավետությունը ցցուն երեւալու առումով: Երկրներում ընդունում են մոտեցումներ, մասնավորապես, ծրագրային բյուջետավորման ինստիտուտը, որ հասկանանք՝ պետության կողմից հասկացվող փողերը ի՞նչ ուղղությամբ են գնում: Ընդհանուր իմանում ենք՝ տրվում է գիտությանը, ասենք, կրթությանը, բայց դետալացված չգիտեինք»:

Նա ասաց, որ Ատոմ Ջանջուղազյանի հետ դեռ 23 տարի առաջ ԱՄՆ-ում տեսել են, որ անցել են բյուջետային ծրագրավորմանը, կարող էին դեռ այն ժամանակ էլ անել, բայց հապաղել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031