Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց պատրիարքարանին է փոխանցվել Թանդոյանց եկեղեցին. aliqmedia

Դեկտեմբեր 23,2017 14:34

2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմայի Վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է  պատրաստել, որի հայերեն թարգմանությունը անփոփոխ ներկայացնում ենք ստորև.

«2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի  38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։

Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ

Եկեղեցու հայկական ծագումը և այն փաստը, որ տաճարը մինչ Խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։ Աղմաշենեբելի 38 (նախկին Պլեխանով, խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել, հետևյալ բովանդակությամբ.

«Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։

Այսպիսով, ըստ այս վարկածի, խոսքը Թանդոյանցի սուրբ Աստծվածածին հայկական եկեղեցու մասին է։

Նորիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031