Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա գնաճի հերթական ալիքը կբարձրացնի՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօր ազատ մրցակցություն գոյություն չունի». «Փաստ»

Հունվար 11,2018 11:04

Ըստ «Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավար Արամ Գրիգորյանի՝ թանկացումները ոչ միայն Հարկային օրենսգրքի փոփոխությամբ են պայմանավորված։ Այլ գործոններ եւս կան։

«Հայաստանում մրցակցության պակաս կա։ Ես կարծում եմ, որ գների բարձրացման այս տարերային վիճակներն ավելի շատ ազատ մրցակցության պակասի հետևանք են։ Գազի, հոսանքի բնագավառում մոնոպոլ շուկա է, որտեղ գների վրա մեծ ազդեցություն են թողնում մոնոպոլիստների անձնական ցանկություններն ու ախորժակը։ Հենց ամսի 1-ին, կեսգիշերից հետո թանկացան գազն ու բենզինը։ Կարող էր, չէ՞, 30 դրամի փոխարեն 1 դրամով թանկանալ»,- համոզմունք հայտնեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ հարկային կամ մաքսային որևէ փոփոխություն ընկած չէ բենզինի թանկացման հիմքում, փոխարենը այստեղ գործ ունենք փաստացի մոնոպոլ շուկայի հետ։

«Եթե միջազգային շուկայում գների փոփոխություն է լինում դեպի նվազում, մեզ մոտ դա չի լինում, հետևաբար, մոնոպոլիստներն են գները որոշում, իրենք երբեք իրենց շահույթը չեն նվազեցնում»,- ասաց «Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավարը։

Նրա դիտարկմամբ՝ սեղմված գազի սակագնի բարձրացումն իր հերթին կբերի տրանսպորտի թանկացմանը։ Լայն սպառման բոլոր տեսակի ապրանքները ևս կհայտնվեն այդ ցանկում։

«Սննդամթերքի գները ևս կբարձրանան։ Տենդենց կա՝ եթե մեկը մի բան թանկացնում է, մյուսները նույնպես հետևում են դրան։ Սա գնաճի հերթական ալիքը կբարձրացնի՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօր ազատ մրցակցություն գոյություն չունի։ Մեկը չկա, որ ասի՝ ես իմ ապրանքը ցածր գնով են վաճառում, որ վաճառքը շատ լինի»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031