Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահռոմեական ըմբիշները որոշեցին Հայաստանի չեմպիոններին եւ մեդալակիրներին

Հունվար 28,2018 21:20

«Միկա» մարզահամալիրում այսօր անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Շուրջ 85 ըմբիշների մեջ էին նաեւ ազգային հավաքականի հիմնական անդամները: Բացառություն էր օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի մասնակցությունն իր քաշային կարգում մրցակից չունենալու պատճառով իմաստ չուներ։ Առաջնությունն անցկացվեց նոր կանոնակարգով, տասը քաշային կարգերում։ Հանրապետության չեմպիոն եւ մրցանակակիր դարձան.

55 կգ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան 3․ Սամվել Հակոբյան

60 կգ 1․ Արմեն Մելիքյան 2․ Գևորգ Ղարիբյան 3․ Արարատ Մանուչարյան 3․ Գևորգ Մելիքյան

63 կգ 1․ Սլավիկ Գալստյան 2․ Հրաչյա Պողոսյան 3․ Արթուր Գալստյան 3․ Խորեն Երիցյան

67 կգ 1․ Կարեն Ասլանյան 2․ Ասլան Պողոյան 3․ Արսեն Կալաչյան 3․ Ավետիք Գրիգորյան

72 կգ 1․Արման Բաղդասարյան 2․ Հրանտ Կալաչյան 3․ Գևորգ Դոխալյան 3․ Արտավազդ Վարդանյան

77կգ 1․ Կարապետ Չալյան 2․ Արսեն Ջուլֆալակյան 3․ Գևորգ Թադևոսյան 3․ Սերյոժա Բերնեդյան

82կգ 1․ Էդուարդ Սարգսյան 2․ Սարգիս Քոչարյան 3․ Էրիկ Էլոյան

87կգ 1․ Մաքսիմ Մանուկյան 2․ Արթուր Շահինյան 3․ Շալիկո Սողոմոնյան 3․ Գեղամ Թորգոմյան

97 կգ 1․ Վաղինակ Մինասյան 2․ Կարեն Աբգարյան 3․ Նարեկ Դարբինյան

130 կգ 1․ Էդգար Խաչատրյան 2․ Հակոբ Թադևոսյան 3․ Մոսկով Մղդեսյան 3․ Գուրգեն Սահակյան

Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը կսկսի պատրաստվել մրցաշրջան 2018-ի կարեւորագույն մրցաշարերին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031