Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր

Փետրվար 02,2018 10:25 Share

Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը: Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներ, սակայն դրանք մինչ օրս կատարված չեն։

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ մշակել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագծեր:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ՝

-կընդլայնվի «նոր երևան եկած» հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունը.

-հնարավոր կլինի բողոքարկել գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը.

-նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները կքննվեն վերաքննիչ դատարանի կողմից.

-կհստակեցվի վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու ձևը.

-կվերացվի վճռաբեկ բողոքին Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը կցելու պահանջը.

-դատարանի որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկը կսկսվի դատական ակտը անձի համար հասանելի դարձնելու պահից, ինչը հնարավորություն կտա օգտվելու բողոքարկման համար օրենքով տրված ամբողջ ժամկետից.

-անձի գործունակության հարցի դատական քննությունը կիրականացվի այդ անձի մասնակցությամբ.

-անգործունակ ճանաչված անձինք հնարավորություն կունենան իրենց գործունակության վերականգնման հարցով անձամբ դիմել դատարան.

-գրավի բռնագանձումն արտադատական կարգով կասեցնելու նպատակով գրավատուի կողմից ապահովում կտրամադրվի միայն գրավառուի հնարավոր վնասների չափով:

Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կակարևորևոր երաշխիքներից է:

-Նախագծերը ներկայացվել են պաշտոնական շրջանառության ինչպես իրավասու պետական մարմիններին, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և ՀՀ փաստաբանների պալատ:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728