Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն կնշանակվի, երբ կրքերը հանդարտվեն»

Փետրվար 07,2018 23:45

Ներկայացրել ենք Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված լարված իրավիճակը: Փետրվարի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանին հարց տվեցինք Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի նշանակման վերաբերյալ: Մարզպետն ասաց.

«Վերին Կարմիրաղբյուրի տնօրենի պաշտոնի համար կայացել է մրցույթ, որում ոչ Անուշ Եսայանը, ոչ Նարինե Բուդուրյանը չեն հաղթել: Ընդունված կարգի համաձայն՝ մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքները ուղարկել է ՀՀ փոխվարչապետին, փոխվարչապետի կողմից առաջարկ է արվել դպրոցի տնօրեն նշանակել Անուշ Եսայանին:

Սակայն այդ դպրոցի կոլեկտիվի 24 հոգուց 18 հոգին ստորագրահավաք են արել եւ դպրոցի փոխտնօրենի գլխավորությամբ եկել են ինձ մոտ, ասել, որ դպրոցում սուր վիճակ է տիրում եւ խնդրել են, որ իմ կողմից նման որոշում չկայացվի, աշխատանքային պայմանագիր չկնքվի Անուշ Եսայանի հետ: Ես այդ իրավիճակը ներկայացրել եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Նախարարի կողմից Վերին Կարմիրաղբյուր հանձնաժողով է ուղարկվել, որը բավական մանրակրկիտ ուսումնասիրել է երկու թեկնածուների աշխատանքները, ընդհանուր բնութագրերը եւ աշխատանքային անցած ճանապարհները: Քանի որ համայնքում շիկացած իրավիճակ է, պետք չէր լարվածությունը մեծացնել, առաջարկություն է արվել հարցը նորից քննարկել եւ որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատանքային պայմանագիր կնքել մեկ այլ ուսուցչի հետ, որպեսզի կրքերը հանդարտվեն՝ խնդրի հետագա լուծման համար»:

Մարզպետին հարցրինք`ե՞րբ այդ հարցը կլուծվի: Նա ասաց`երբ կրքերը հանդարտվեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Այսինքն չեմ հասկանում Հայաստանում օրենք գոյություն ունի թե ոչ։ Օրենքով որքանով ես տեղյակ եմ նման հոդված գոյություն չունի, ինչպես եք կարողանում հակաօրինական բան որոշել։ Տավուշի մարզպետը, քանի դեռ Աբովյան Հովիկն է Տավուշ աշխարհում լարված իրավիճակներ շատ են լինելու։ Կամ ինչպես հասկացաք, որ գյուղում մարզպետի կողմից ոչ ցանկալի դպրոցի տնօրենին նշանակելով գյուղում լարվածություն է հասունանալու։ Դուք կարողա բախտագուշակ եք?

  2. Արսեն Սարգսյան says:

    Ով կարող է պատասխանել նմանատիպ հարցերը ինչու է միշտ առաջանում Տավուշի մարզում։ Ինչու Տավուշի մարզպետը շատ հարցեր լուծում չի կարողանում մարզի տարածքում լուծել։ Ես զարմացած եմ և նմանատիպ շատ հարցերի պատասխանների կարոտ։ Ինչու, ինչու, ինչու …

  3. Վ.Կ.Աղբյուրի մ/դ ուսուցիչներ says:

    Հարգարժան Ոսկան Սարգսյան
    Մեծարգո Հովիկ Աբովյան
    Հարգելի հայրենակիցներ
    Վ.Կ Աղբյուրի մ/դ կոլեկտիվն ունի 40 անդամ: Բառախաղով գրել 24 -ից 18-ը, արդեն լարվածության առիթ է; Գաղտնիք չէ, որ այս ամենի հետևում կանգնած է ուսմասվար Ռիտա Օհանյանը, ով բացահայտ թշնամանք ունի Անուշ Եսայանի նկատմամբ: Խնդիրն այն է, որ Անուշ Եսայանը ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ, ուսմասվարը նենգաբար ու գաղտնի, ինֆորմատիկայի դասաժամերի համար մրցույթ էր հայտարարել: Որն օրենքով արգելվում է: Եվ այդ ընթացքում ժամերը տրամադրել իր ամուսնուն`Հովիկ Գիժլարյանին, ով աշխատում էր Բերդի թիվ 4-րդ դպրոցում որպես զինղեկ: Ա. Եսայանը պրոցեսը կանխելու համար վերադարձավ աշխատանքի: Մինչ Ա. Եսայանը 1-ին հարկում դաս էր պարապում, ուսմասվարը 2-րդ հարկում ամուսնու հետ անօրինական մրցույթ էր անցկացնում ի զարմանս բոլորի: Դա կանխվեց մարզպետարանի կողմից: Այդ օրվանից առ այսօր, ուսմասվարը անցնելով թույլատրելիի բոլոր սահմանները, ամեն ինչ անում է Ա. Եսայանի դեմ: Սա է իրականությունը և այս ամեն հերյուրանքներն ու զրպարտությունները ուսմասվարի ձեռագիրն է: Եթե ուզում եք հանդարտվի սաստեք նրան ու վերջ:
    Իսկ եթե ուսումնասիրեք տարիֆիկացիոն ցուցակը կհասկանաք, թե ինչի միջոցով է լարվածություն ստեղծում: Ով կգնա իր հետ բողքելու, նրան կտրամադրի ավելի շատ դասաժամեր, ազատ ուսուցիչներ լինելով հանդերձ, երկու դասարանի դասղեկություն կտա մի ուսուցչի. շատ բան չթվարկենք բայց …
    Հարգարժան մարզպետ , եթե մենք բանսարկություններով չենք զբաղվում, չի նշանակում, որ մեր անունից հանդես եկողներին պատժելու փոխարեն պետք է սատարեք…

  4. Վարդան says:

    Պարզ երևում է, որ հրամանը միտումնավոր ուշացնելով, արհեստական լարվածություն է ստեղծել պարոն մարզպետը, որ արդարանա: Լուրեր են պտտվում, որ բողոքների տեքստն էլ է ինքը հուշում …

  5. Astxik Meliqyan says:

    Ամբողջ շրջանում մարդիք փաստում են, որ այս ամենը հենց ուսմասվար Ռիտա Օհանյանի ծրագիրն է: Հիմա էլ ժամանակ շահելով, ամեն օր շրջում է Բերդում, և ում տնօրենի հավաստագիր ունի խնդրում, համոզում որ գնան դիմեն մարզպետին ՝ որպես երրորդ թեկնածու: Խորհուրդ եմ տալիս, որ ուսուցիչները դիմեն նախարարին, գան ստուգեն հենց ուսմասվարի աշխատանքը, դասաժամերի բաշխումը: Տարիներ ի վեր տարածածրջանի բոլոր դպրոցները կապ ունեն միմյանց հետ: Մենք միշտ էլ լսել ենք նրա զեղծարարությունների մասին անգամ աշակերտների ու գնահատականների հետ կապված: Ա. Եսայանը նրա միակ զոհը չի: Նա նմանատիպ ստորագրահավաք նախկինում էլ է կազմակերպել այլ ուսուցչի նկատմամբ, ով ստիպված փոխել է բնակության վայրը: Նրա նմանները պետք է տեղ չունենան կրթօջախներում:

  6. Hovk Udumyan says:

    ՈՒսմասվար Ռիտա Օհանյանի հերթական զոհը՝ Անահիտ Ջուլհակյան: Վ.Կ. Աղբյուրի մ/դ տնօրենի ժամանակավոր պաշտոնում հայտնվեց նոր մարդ՝ կրկին անօրինական հիմունքներով: Զարմանում եմ այդ կոլեկտիվի անդամների վրա, ինչպես են հանդուրժում այսքան անարդարությունը: Չկա մեկը կանխի դրան: Եկեք հետևենք ուսմասվարի շախմատային քայլին: Մնում է նորեկը հասկանա, թե քանի քայլից հետո նրան էլ նույն ճակատագրին արժանացնելու: Տիկին Ջուլհակյանին կարելի է հուշել, որ քանի դեռ ուսմասվարի խնդրանքով ես նստելու փլվող աթոռին՝ հրաժարականդ հետդ պատրաստ պահի, բայց զգույշ որ մնացած գործդ էլ չկորցնես…

  7. Վաչե Թումանյան says:

    Զարմանալի է ինչի չի գյուղը ոտքի կանգնում ու արգելում դրսից մարդ բերելուն: Սա ինչ բանա մի կնոջ թասիբ չունեն: Պահանջեն թող ուսմասվարին կեղծ ստորագրությունների ու կոլիկտիվի անունից սուտ հանդես գալու համար ազատեն աշխատանքից: Եթե իսկապես 40 հոգանոց կոլեկտիվա, նա ոնցա 24 ներկայացնում, մնացածներին ֆոկուսով ուրա անհայտացնում: Գուցե մնացածների անուններն էլ ինքնա գաղտնի գրել: Ուշքի եկեք հարգելի Վ.Կ. Աղբյուրցիներ, ոնց որ մարդ իր հարկի տակ տարաձայնություն ունենա, գնա հարեվանի մարդուն կանչի ՝թե արի իմ տան հարցերը լուծի: Օհօօօ մի Ռիտա Օհանյան, հանուն իր շահի գյուղը տակնուվրա արավ ու դեռ իրեն մանկավարժա համարում:?

  8. Վախեցած ծնող says:

    Ուսմասվար Ռիտա Օհանյանը հիմնահատակ է անում մեր դպրոցը, մեր կրթօջախը խաթարում մեր երեխաների ապագան: Որ ծնողին կարողանում է հեղափոխել, նրանց երեխաներն արդեն գնահատականով ապահովված են, որ ուսուցիչը պարում է նրա սրիգի տակ ՝ դրույքով ժամերը իրենն է: Դա քիչ չէ առանց դիպլոմի կարող ես մի քանի առարկա դասավանդել,,, Բա ոնց ? այ սա է մեր դպրոցը դարձրել: Այն աշակերտը, ում հովանավորում է անձամբ ինքը, նա չի կարող հանկարծ ցածր գնահատական ստանա, ուսուցչին դատարանի դուռը կհասցնի, թե դու չես լավ պարապել, նորից գրավոր աշխատանք տուր,,, իսկ եթե մի խելացի աշակերտ հանկարծ դպրոցից դուրս արդար պայմաններում հաջողության հասնի,կամ մրցանակ ստանա ,,վայ մե,, դպրոցում ոչ մեկ չի իմանա…Քանի տարի շարունակ միայն քարոզում է, որ մեր գյուղի խելացիները միայն ինքն է ու իր էրեխեքը…. Բավական է պարոն մարզպետ … կանգ առ… մեղք են մեր անմեղ երեխաները, թողեք գոնե դպրոցում այսքան անարդարություններ չտեսնեն , մենք պրծում չունենք այս քայքայիչ երևույթից,,, մեզ համար հույսի դուռ չկա? մեր թունելի վերջում լույս չի երևում….

  9. Վարդան says:

    Մեր դպրոցի գրադարանը դարձրելա դավադրությունների կենտրոն: Երեխաները կամ վախենում են գնան գիրք վերձնեն կամ էլ սպասարկվում են միջանցքից: Ներս մտնել չի կարելի ՝ուսմասվարը ստորագրահավաքով է զբաղված: Տարածելով թե հիվանդ են, աշխատանքի չեն գալիս դավադրությունները հասցնում են մայրաքաղաք, ոչինչ որ 6-րդ դասարանի երեխաները այդ ընթացքում օգտվելով առիթից ,ձմեռվա ցրտին հայտնվում են քարհանք կոչվող վայրում: Ովա դրա պատասխանը տալու: Մենք 12-13տարեկան երեխաներին առավոտ շուտ դպրոց ենք ուղարկում թե քարհանք,,,պետությունը դրա համարա նրան վճարում,,, հարգելի լրագրողներ սա պահանջ է, այս մեկնաբանությունները հասցրեք մարզպետին վարչապետին կամ էլ հենց իրեն ուսմասվարին… թող գա ու պատասխան տա ,,, բավականա մեր համբերությունն էլ սահման ունի…

  10. Nver Alaverdyan./ Berd/ says:

    Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը……պարոն մարզպետ կրքերը Վ.Կ. Աղբյուրի դպրոցում չեն հանդարտի քանի դեռ դուք չեք տիրապետում մի հասարակ ինֆորմացիայի: 1տարուց ավել է այս իրավիճակն է , բայց դուք մինչ հիմա չգիտեք, թե նշված դպրոցի կոլեկտիվը քանի հոգուց է բաղկացած: Ուսմասվարի ներկայացրած 24ը և 40-ը իրարից շատ հեռու են, ու շփոթելն էլ է անհավանական: Եթե դուք տարին երկու անգամ բյուջե եք հաստատում 40 հոգու համար ու քեզ ներկայացրաց 24- ից իբրև 18-ը, որին խիստ կասկացում ենք բոլորս, հիմք եք ընդունում ու համարձակվում դեմ գնալ կառավարության որոշմանը,,,,հաստատ ավելի լավ վիճակ չէր լինի այդ դպրոցում… հույսներդ կտրեք այդ դպրոցից ու տարեք ձեր երեխաներին այլ դպրոց: չնայաց Բերդում էլ հիվանդանոցն ես այդ վիճակում պահում, լավ բա մենք ուր կորչենք ձեր ձեռը… Այս անօրինականության դեմ պետք է ոչ թե ՀՀ այլ Եվրոդատարան դիմել,,,եստեղից հույս չկա….Զեղծարարության ու հիպնոսի հնարքներով ուսմասվարը կառավարում է Տավուշի մարզպետին, իսկ նա իր հերթին երկրի կառավարությանը: Ուսմասվարի այդ քայլը պետք է քննարկման դնեն կառավարությունում և ազատեն այդ դպրոցից…

  11. Վախեցած ծնող says:

    Եկեք ուսմասվար Ռիտա Օհանյանին խմբովի հարցնենք, թե ռուսաստանաբնակ բարերար Մաքսիմ Օհանյանի դպրոցի ու երեխաների համար ուղարկած գումարները հատ -հատ ներկայացրու ինչ չափով որտեղ է ծախսվել ,,, փորձեք ու տեսեք կրքերը ոնցա հանդարտվում , ճանճի բզզոցն էլա կտրվելու

  12. Grigor Stepanyan /Ijevan/ says:

    Տարվա հայտնություն,,,Վ.Կ. Աղբյուրի դպրոցի ուսմասվար Ռիտա Օհանյանը ղեկավարում է թե՛ մարզպետին, թե՛ կառավարությանը: Կեցցես Ռիտա Օհանյան: Այս դեպքը կարելի է նախադեպ վերձնել ,,, Հիմա ազատ կարող ենք դիմել երկրի ղեկավարությանը հետևյալ պահանջով՝. Հարգելի պետական այրեր, Ձեր դեմ ավելի շատ բողոքներ կան, գնացեք Վրաստանից մարդ բերեք թող ղեկավարի: Հարգելի պարոն Դ, Լոքյան, մեր քաղաքի ժողովուրդը բազմիցս ցույցեր են արել մարզպետի դեմ ու փակել մայրաքաղաքի ճանապարհը, այդ ժամանակ ինչի Կոտայքի մարզից մարզպետ չէիք նշանակում:Հարգելի մարզպետ ուսմասվարի բերած թվերն անգամ չես տարբերել իրարից, ոնց ես համոզվել որ դրանց իսկությունը ճիշտ է: Բարի լինեիր գեթ 1 անգամ քո կրթության բաժնի վարիչին ուղարկեիր, կաբինետում նստած, ով ինչ փաստաթուղթ բերի պիտի հաստատես թե ուսումնասիրես: Եկածների անունը վերձնեիր ու համեմատեիր նրանց տարիֆիկացիայի հետ: Ճշտեիր նրանց արյունակցական կապը: Որքանով ես տեղեկացա Ուսմասվար Ռիտա Օհանյանը կազմակերպել Է նույն դպրոցում աշխատող եղբոր կնոջ,, պաշտոնակատարի մորաքրոջ աղջկա հետ ու հետո՞: Այդ ոնցա լինում, որ դպրոցում աշխատում են ուսմասվարի խիստ մտերիմ բարեկամները, հորաքրոջ աղջիկ, փեսա , հորաքրոջ թոռ, ուրիշ մասնագետներ չեն եղել՞ թե փակվել են ճանապարհները նրանց համար օրենքի մի մանրունք մեջբերելով,,,, Ժողովուրդ ջան մի լռեք, եթե այդ ամենը դավադրաբար է կազմակերպվել,,, դա գյուղապետի ընտրություն չէ, դա կրթօջախ է: պահանջեցեք ու դուրս հանեք նման աշխատողներին,,,նրանք մանկավարժի կոչումը արատավորում են,,,

  13. Grigor Stepanyan /Ijevan/ says:

    Պարոն Հովիկ Աբովյան ուսմասվար Ռիտա Օհանյանի անձնական խնդրանքը չներկայացնեիր,,, այլ գյուղի , ժողովրդի, ծնողի , աշակերտի ու կոլեկտիվի պահանջը,,,

  14. Grigor Stepanyan /Ijevan/ says:

    Ի դեպ հարգելի Վաղեցած Ծնող,,, կարողա որ մի քիչ փորփրեք այդ ռուսաստանաբնակ բարերարի ուղարկած գումարները հետքերի մարզկենքրոն բերեն՞

  15. Shush says:

    Ի դեպ հարգելի վախեցած ծնող,այդ ինչքան էք վախեցած ,որ մոռացել էք նույնիսկ ձեր անուն@))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728