Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հույս ունենք, որ Մելիքջանյանը կնպաստի, որ դատական համակարգը դառնա ավելի ազատ ու ապաքաղաքականացված». Գեւորգ Գորգիսյան

Փետրվար 22,2018 22:15

«Նշված անձը շատ լուրջ իրավաբան է, լուրջ փորձ ունի, այդ ոլորտում գիտնական է, եթե ունենայինք այլ քաղաքական համակարգ, եթե լինեինք այլ զարգացած երկրում, տրամաբանական կլիներ, որ «Ելքը» առաջադրեր այդ թեկնածուին ու անցներ, բայց, քանի որ «Ելքը» նման հնարավորություն չունի, քանի որ ՀՀԿ-ականները սիրում են ամեն ինչ միանձնյա որոշել, նրան եղել է  առաջարկ: Չեմ կարծում, որ որեւէ իրավունք ունենք նրան խոչընդոտել, դա նրա ինքնուրույն որոշումը պետք է լինի, սա պետք է դիտարկենք մասնագիտական ձեռքբերում, այլ ոչ թե քաղաքական ինչ-որ բան, որովհետեւ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ապաքաղաքական լինի, առնվազն կոչված է դրան»,- անդրադառնալով խորհրդի անդամի թեկնածուներից Լիպարիտ Մելիքջանյանին, որը  2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում էր, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Թեեւ խորհրդի մյուս անդամների թեկնածուներին ընտրել է ՀՀԿ-ն, բայց նրանցից ոչ ոք կուսակցական չէ:  «Դե յուրե բոլորն անկուսակցական են»,- նշեց Գորգիսյանը:

Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ խորհրդի անդամները ընդունելու են քաղաքական որոշումներ, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց՝ հույս ունի, որ Մելիքջանյանի խորհրդի կազմում ներգրավվելը կնպաստի, որ դատական համակարգը դառնա ավելի ինքնուրույն, ազատ ու ապաքաղաքականացված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728