Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկարան Հայաստանի քայլը արձագանքման արժանի չի համարում». Թուրք հրապարակախոս. «Ermenihaber.am»

Մարտ 06,2018 19:03

Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, «Ermenihaber.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել:

Նշելով, որ Անկարայի ներկայիս արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն նախկինի, հիմնված չէ հարևաների հետ լավ հարաբերություններ ստեղծելու, գործընկերություն անելու, երկխոսություն ծավալելու վրա,  ասաց.

«Այդ ժամանակաշրջանն արդեն վաղուց ավարտված է:  Անկարայի արտաքին քաղաքականությունն արդեն ուժի դիրքերից է հանդես գալիս՝ լինի հարևան, թե ոչ հարևան երկիր:  Այս նոր քաղաքականությունից Եվրամիությունը և ԱՄՆ-ն ստանում են իրենց բաժինը և առայժմ մնում միայն դիտորդի դերում են:

Այս համատեքստում նայելով Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝  դեռ դրական կամ կառուցողական քաղաքականության նախանշաններ չեմ տեսնում: Նույնիսկ գրեթե անհնար է ասել, թե այս հարցում, երբ դրական տեղաշարժ կլինի»:

Ermenihabere.am-ի այն հարցին, թե ինչու առ այսօր պաշտոնական Թուրքիան չի արձագանքել Հայաստանի կողմից արձանագրությունների չեղարկմանը, Աքթարը նկատեց.

«Անկարայում որոշում կայացնողները հավանաբար կարծում են, թե այս քայլն այնքան անկարևոր է, որ նույնիսկ որևէ հայտարարության արժանի չէ»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի այս քայլին չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքի, պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:

2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչև 2018թ. մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031