Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը՝ որպես երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ բնականոն ճանապարհ, այլևս կասկած չի հարուցում։ Այս մասին բարձրաձայնել է նույնիսկ գործող քաղաքական ղեկավարությունը։ Սա է միակ ճիշտ քաղաքական օրակարգը։
Առանցքային խնդիրն այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանության լեգիտիմության, այսինքն` հանրության իրական տեսակետն արտահայտող քվեարկության ապահովումն է։ Դա սակայն անհնար է առանց գործող ընտրական համակարգի փոփոխության, մասնավորապես Ընտրական օրենսգրքով սահմանված (ըստ իս՝ հակասահմանադրական) ընտրակարգի վերանայման։
Այս առանցքային հարցի շուրջ ընդդիմության և գործող քաղաքական ղեկավարության համաձայնությունը հարցի հանգուցալուծում կարող է դառնալ։ Մնացյալ բոլոր խնդիրները երկրորդական են։
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արդարադատության նախկին նախարար