Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Aravot.am-ի հետ զրույցում ինքը՝ տիկին Ազիզյանն ասաց. «Երեխաներս այլեւս չեն թողնում աշխատեմ: Երեկ վերջին ճիգերս էին, փորձեցի հաղթահարել»,- ասաց տիկին Ազիզյանը՝ հուզմունքը հազիվ խեղդելով:
Նա ասաց, որ այլեւս էներգիա չկա աշխատելու:
Այսօր դպրոցում նորից լարված իրավիճակ էր, ցածր դասարանների աշակերտներին չէին թողնում մտնել դպրոց: Բողոքող ուսուցիչների եւ ծնողների հետ հանդիպեց քաղաքապետարանի աշխատակիցը:
Այդ մասին մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Մեր հարցին՝ քաղաքապետարանը հանձնաժողով է կազմել՝ հարցն ուսումնասիրելու, մինչ ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնային, ինչո՞ւ եք հրաժարական ներկայացրել, Ռուզաննա Ազիզյանը պատասխանեց. «Իմ երեխաներն ասում են՝ քեզ ուզում ենք ողջ-առողջ տեսնենք, վերջ: Այդքան տասնյակ տարի նվիրվել ես դպրոցին, այսօր այս ի՞նչ ես անում: Միշտ ասում էի՝ դպրոցում ինձ ավելի են սիրում, քան դուք, երեխեքս վիրավորվում էին: Բայց հիմա զարմացած եմ՝ այսքան ատելությո՞ւն: Միայն նրա համար, որ հրապարակներում մարդիկ կարողացան սխալ ընկալել այդ հեղափոխությունն էլ, ազատությունն էլ: Փոքր երեխաները ի՞նչ արեցին: Ես միշտ ամբողջ կյանքում լրիվ հակառակն եմ սովորեցրել երեխաներին, այսօր այնքան վատ բաներ տեսա, որ երեխեքս արեցին, ես չէի ճանաչում: Այդ ծնողները, որ նստած էին, մեր ծնողները չէին, մեր ծնողները միշտ հարգանքով են խոսել ինձ հետ: Ես զարմացած էի, ինչ ամբոխ էր»:
Թե կատարվածի վերաբերյալ ինչ կարծիք ունի Ռուզաննա Ազիզյանը եւ ում հետ է կապում իր դեմ սկսված արշավը՝ կներկայացնենք քիչ ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ






















































Սա պրոբլեմների լուծման Էրդոգանի ճանապարհն է, որը հույսով եմ ոչ մի կապ չունի Փաշինյանի տարբերակի հետ: Հույսով եմ մարդիկ ավելի քաղաքակիրթ տարբերակ կընտրեն Հայաստանում!!!!
Նիկոլի տէրերի նպատակներից մէկն էլ սա է: