Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» հայտարարության մեջ այնքան էլ միարժեք չէ, թե նրանք ինչպես են տեսնում իրենց հետագա գործունեությունը. «Ժամանակ»

Հունիս 06,2018 11:23 Share

«Սասնա ծռեր» խումբը հունիսի 5-ին հայտարարություն է տարածել, որով հայտնել է իր զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին: Խումբը, որը 2016 թվականին գրավել էր Երևանի ՊՊԾ գունդը, ինչի հետևանքով սպանվել էր երեք ոստիկան, ներկայումս գտնվում է կալանքի տակ, և ընթանում է դատավարություն: «Սասնա ծռերը», միաժամանակ, իր համակիրներին կոչ է անում շարունակել ազգային-ազատագրական պայքարը, նոր՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանն աջակցելով ամրանալու հարցում: Միևնույն ժամանակ, խումբը հայտարարում է նաև, որ իր զինված պայքարի արդյունքում է, որ իշխող համակարգի թելը կտրվել է, և հնարավոր է դարձել խաղաղ անհնազանդության հաղթանակը:

Այս պնդումներն, անշուշտ, հարաբերական են, և ի վերջո՝ նույն բանը ասելու, մեղմ ասած, ոչ պակաս հիմքեր ունի, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորեց 2008-ի շարժումը: Ի վերջո՝ Նիկոլ Փաշինյանը իր պայքարը սկսել է դեռևս 2007 թվականի «Այլընտրանքից» ու քայլ առ քայլ գնացել դրան: Վերջին հաշվով, նույն բանը կարող է ասել Վազգեն Մանուկյանը, որն առաջին պայքարն է սկսել ընտրակեղծիքների դեմ և այլն, և այլն, ու այդպես գուցե հնարավոր է հասնել մինչև Ազգային միացյալ կուսակցություն, որը ԽՍՀՄ շրջանում պայքարում էր Հայաստանի անկախության համար:

Խնդիրը, իհարկե, տվյալ դեպքում դա չէ, այլ այն, որ հայտարարվում է զինված պայքարի էջը փակելու մասին: Հայաստանում չպիտի լինի այդպիսի էջի անհրաժեշտություն ընդհանրապես: Սակայն այստեղ էլ իրավիճակը, իհարկե, հարաբերական է, քանի որ «Սասնա ծռերի» հայտարարության մեջ այնքան էլ միարժեք չէ, թե նրանք ինչպես են տեսնում իրենց հետագա գործունեությունը, եթե այս կամ այն կերպ ազատվեն բանտից:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930