Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարին դուր չեկավ վարչապետի զինակոչիկ-որդու հանդեպ մեծ ուշադրությունը

Հուլիս 09,2018 19:03

«Չափազանց մեծ ուշադրություն տեսա մեկ զորակոչիկի հանդեպ, որը, կարծում եմ, իր ընկերներին…նա հավասար է: Մոտեցումը պետք է հավասար կլինի»,-ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը զորակոչվեց բանակ, լրատվամիջոցներն էլ լուսաբանեցին գործընթացը: Տոնոյանի խոսքով՝ իր որդին էլ է շուտով զորակոչվելու եւ ինքն աշխատելու է նման ուշադրություն թույլ չտալ:

Այնուհետեւ նախարարը հայտարարեց. «Այսուհետեւ ավելի շատ կլինի նախկինում չզորակոչվածների թիվը: Հնարավոր է՝ նաեւ խոշոր գործարարների որդիներ զորակոչվեն»:

Դավիթ Տոնոյանը մեկնաբանեց նաեւ փաստը, որ ՀՀ Ոստիկանության նորքին զորքերն առաջիկայում մեկնելու են Արցախ՝ ծառայելու. «Անհրաժեշտություն է առաջացել, որովհետեւ հետաքրքիր լուծումներ են լինելու՝ մարտական հերթապահության հետ կապված: Ոստիկանությունն ընդդիմանալու իրավասություն եւ տրամադրվածություն չունի կարծում եմ»:

Տոնոյանը խոսեց նաեւ վերջերս ՊՆ-ում բացահայտված վառելիքի յուրացման դեպքի մասին: Նա չցանկացավ նշել, թե ինչու նախկինում չէր պարզվում այդ հանգամանքը. «Միայն կխոսեմ այն մասին, թե հիմա ինչ է կատարվում՝ իմ նշանակումից սկսած: Նախաքննության մարմինները զբաղվում են խնդրով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Նախ բոլոր լրատվամիջոցները իրար հերթ չտալով լուսաբանեցին Փաշինյանի որդու զորակոչվելը, հետո նույն ջանասիրությամբ՝ պաշտպանության նախարարի հորդորը կամ դժգոհությունը մեկ զորակոչիկին չափից ավելի ուշադրություն դարձնելուն: Մի լրագրող էլ այնքան հեռու գնաց, որ՝ «թող խոսեն, ես էլ Քյարամ Սլոյանի մասին կխոսեմ»(Հրապարակ): Լրատվությունը այս աստիճանի էժան ու անորակ չպետք է լինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031