Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ բուհերի մի քանի ֆակուլտետներ ուսանող չեն ունենա. դիմող չի եղել

Հուլիս 14,2018 15:50

Բուհական ընդունելության քննություններին այս տարի մասնակցել է 5087 դիմորդ՝ նախորդ տարվա ցուցանիշից կրկնակի պակաս: «Այս խնդիրը պայմանավորված է 12-ամյա կրթության համակարգով, բայց եկող տարվանից էլ չենք ունենա թվի նման անկում: Մյուս տարի մոտ 12 000 դիմորդ կլինի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Կարո Նասիբյանը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն էլ նշեց, որ դիմորդների թվի աճ է նկատվել Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի գծով: Կարո Նասիբյանն էլ ավելացրեց, որ 29 մասնագիտությունների համար մի շարք բուհեր այս տարի ուսանողներ չեն ունենա. «Խոսքը հիմնականում  Մանկավարժական համալսարանի մասին է: Դիմողներ չեն եղել նաեւ Բրյուսովի անվան համալսարանի եւ Շիրակի պետական համալսարանի որոշ մասնագիտությունների համար, այդ թվում՝ բնագիտություն, լրագրություն, սուրդոմանկավարժություն: Որոշ դեպքերում դիմողներ եղել են, բայց չեն ընդունվել»:

Բանախոսները նաեւ տեղեկացրին, որ այս տարի Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի  համար դիմել է 269 անձ. 18-ը  չի հաղթահարել սահմանված շեմը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031