Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Գլենդելի հայուհիներին հաջողվեց Փաշինյանի հետ իրականացնել բաղձալի ցանկությունը (Ֆոտոշարք)

Հուլիս 17,2018 23:23

Երեւանի կենտրոնում այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացմանը շատ քաղաքացիներ եկել էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու եւ նրա հետ նկարվելու համար:

Երբ Փաշինյանը հեռանում էր միջոցառման վայրից, բազմության մեջ մի խումբ տիկնանց հաջողվեց նրա հետ «սելֆի» անել:

Կանայք ուրախությունից ճչում էին, իրար գրկում ու ասում, որ Գլենդելից Երեւան էին ժամանել՝ հատուկ վարչապետին տեսնելու համար: «Վերջապես մեր ցանկությունը կատարվեց, մենք նախկին բասկետբոլիստուհիներ ենք»,-ասացին կանայք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031