Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու ո՞վ ես, որ որոշես՝ ես ՀՀ-ում մնալո՞ւ եմ, թե՞ չեմ մնալու». Սաքունցը ՀՔԾ է դիմել՝ Գեւորգ Պետրոսյանի դեմ բողոքով

Օգոստոս 07,2018 16:11

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հատուկ քննչական ծառայություն դիմում են ներկայացնելու այսօր՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար. «Մենք համապատասխան գրությունը պատրաստել ենք եւ այսօր ուղարկելու ենք ՀՔԾ եւ գլխավոր դատախազություն»:

Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի եւ ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»:

Ըստ Սաքունցի, պատգամավորի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի, որովհետեւ քրեական օրենսգրքի 226 հոդվածով արգելվում է «ատելություն, թշնամանք, խտրականություն քարոզելը», ինչպես նաեւ, ըստ Սաքունցի, խախտվել է ՔրՕրի 308 հոդվածը՝ չարաշահել է պաշտոնական դիրքը:

Մեզ հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ես իրենց խորհուրդ եմ տալիս կարդալ քրեական իրավունքի գրականություն, ի՞նչ պաշտոնական դիրքի չարաշահման մասին է խոսքը: Ես որեւէ լծակ չունեմ արգելել որեւէ համասեռամոլի կատարել որոշակի գործողություններ, որն իր սեռական պատկերացումների շրջանակներում է: Ես ընդամենը կարծիք եմ հայտնել, որ դա մեր ազգային անվտանգության համար ներկայացնում է սպառնալիք»:

Նա ասաց, որ կարող են դիմել իրավապահ մարմիններին, կպարզեն՝ իր գործողությունների մեջ հանցակազմ կա՞, թե՞ ոչ. «Համենայնդեպս իմ այդ հայտարարությունը ոչ թե ատելություն է, ես չգիտեմ այդ տերմինն ով է հնարել, դա իմ կարծիքն է, որ Հայաստանում պետք է հայկական արժեհամակարգը պահպանել: Հիմա եթե որեւէ մեկը դա համարում է ատելություն, թող գնան դիմեն իրավասու մարմնի, զբաղվեն դրանով: Ի՞նչ ատելության մասին է խոսքը»:

Սաքունցի դիտարկմամբ՝ «Եվրոպական դատարանի որոշումներով, միջազգային մարմինների գնահատականներով նման խոսքը ատելության խոսք է, թշնամանք, ավելին՝ պատգամավորը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ըստ նրանց հայացքների հեռացնել ՀՀ-ից: Այսինքն, սա ուրիշ ի՞նչ անվանել, կամ դու ո՞վ ես, որ որոշես՝ ես ՀՀ-ում մնալո՞ւ եմ, թե՞ չեմ մնալու»:

Արթուր Սաքունցի հիմնավորումներն ու Գեւորգ Պետրոսյանի այլ հակափաստարկները թեմայի մասին՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ինձ թւում է՝ այս պատգամաւորն արդէն չափն անցնում է:
    Խորհուրդ կը տամ պատգամաւորական լիազօրութիւններդ ինքնակամ դադարեցնես,,

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031