Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մրցումները խորհրդանշական են, քանի որ կրում են մեծ սպորտի լեգենդար մարզիկների անունները». Բակո Սահակյան

Սեպտեմբեր 16,2018 15:06

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի մարզադաշտում մասնակցել է Եվրոպայի ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությանը:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն այդ իրադարձությունը կարեւոր է համարել Արցախի մարզական կյանքում:

«Այս մրցումները խորհրդանշական են, քանի որ կրում են մեծ սպորտի լեգենդար մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթեւ աթլետիկայի զարգացման վրա՝ մեծ համբավ եւ պատիվ բերելով հայրենիքին, ոգեւորելով երիտասարդներին, շահագրգռելով նրանց զբաղվել սպորտով ու ֆիզիկական կուլտուրայով»:

Երկրի ղեկավարը ջերմորեն ողջունել է Իգոր Տեր-Հովհաննիսյանին ու Ռոբերտ Էմմիյանին եւ երախտագիտություն հայտնել պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի եւ աջակցության համար:

Նախագահ Սահակյանը մրցաշարի մասնակիցներին մաղթել է մեծ հաջողություններ, ձեռքբերումներ, ամենայն բարիք ու նոր հաղթանակներ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930