Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույս» դաշինքը քաղաքացիներին գույների չի բաժանելու». Մարուքյան

Սեպտեմբեր 17,2018 22:45

«Արտակ Զեյնալյանի համար չկան «սեւեր» եւ «սպիտակներ»: Փոխարենը, նրա համար կան «հայրենիք» եւ «ծառայություն» հասկացությունները: Նա լինելու է բոլորի քաղաքապետը»,-«Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավում այսօր հայտարարեց դաշինքի առաջնորդներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Արտակ Զեյնալյանն անկաշառ է եւ անբիծ կենսագրություն ունի. «Երբ ասում են կոռուպցիայի դեմ պայքարը, ես նրան եմ պատկերացնում: Նրա պես մարդիկ են մերժում կոռուպցիան՝ իրենց կերպարով եւ անցած ճանապարհով»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե քաղաքացիներն ուզում են, որ երկրում իսկապես ժողովրդավարություն հաստատվի, տարբեր քաղաքական ուժերից կազմված իշխանություն պետք է ունենալ՝ թե քաղաքային, եւ թե համապետական կառավարման համակարգում. «Սեւ եւ սպիտակ քաղաքացիներ չեն լինում: Չի կարելի սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը վերածել ատելության մթնոլորտի: «Լույս» դաշինքը քաղաքացիներին գույների չի բաժանելու»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930