Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի առաջնահերթ խնդիրը չպետք է լինի սեփական թիմի հաղթանակը». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 17,2018 23:07

«Փաշինյանի առաջնահերթ խնդիրը ոչ թե սեփական թիմի հաղթանակը պետք է լինի, այլ արդար ընտրությունների անցկացումը: Նա պետք  է հանդես գար հորդորներով, որ չկան սեւեր եւ սպիտակներ, որ իրար պաստառների վրա չի կարելի քո պաստառը փակցնել, որ համացանցում վիրավորական մեկնաբանություններ չի կարելի գրել, բայց չարեց այդ ամենը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լույս» դաշինքի առաջնորդներից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:

Արամ Սարգսյանի բնորոշմամբ՝ «սեւերի» եւ «սպիտակների» քաղաքականությունն առաջիկայում խանգարելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը. «Ընտրությունների պետք է գնալ ոչ թե հակադրելով  եւ վախեցնելով, այլ կոնսենսուսի բերելով»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք որոշ ժամանակ առաջ կողմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, առանձին զրույցներում արդեն տարակուսանք են հայտնում. «Նման խնդիրների մեղավորը գործող իշխանությունն է: Չէ՞ որ այդ քաղաքական ուժերը հետագայում պետք է ԱԺ-ում քվեարկեն արտահերթ ընտրությունների անցկացման օգտին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930