Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ»․ Սամվել Կարապետյան

Հուլիս 07,2026 16:36 Share

«Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Մանրամասնելով էլ՝ հավելեց․ «Դրա համար մի քանի թրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու, այդ թրիգերների առկայության պարագայում կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ ԱԺ-ում պայքար, ամեն ինչ էլ կլինի»։

Ի պատասխան լրագրողների տարբեր հարցերի՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, որ երկիրը ցնցումներից զերծ պահենք։ Կգա օրը, մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք․․․»։

Նա չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ մանդատներ վերցնելով և գործընթացները ձգձգելով՝ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալիս «ամեն ինչ օրորոցում խեղդելու»։

«Ոչ մի բան ինքը բնում չի կարող խեղդել։ Դուք տեսաք, որ բոլոր կեղծարարություններով, բռնություններով Փաշինյանը չկարողացավ հավաքել այն տոկոսը, որ իրեն կդարձնի լեգիտիմ իշխանություն։ Կուսակցությունները թոզ փչեցին, որ ինքը դառնա վարչապետ․․․ Չգիտենք՝ ինչքանն են ընտրել։ Փաշինյանի ԿԸՀ-ն ինչ-որ բան հայտարարել է, հետո՞»։

Սամվել Կարապետյանը նաև հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը։

Սամվել Կարապետյանն ասաց նաեւ, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպումներ ունեցել է, միավորման մասով քայլերի հաջորդականությունը որոշել են եւ հանդարտ առաջ են գնում։ Մանդատները վերցնելն, ըստ նրա հաշվարկի արդյունք էր։ Դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհն է համարում։ Իսկ քննադատությունները, կարծում է, իշխանության կողմից են ուղղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031