«Գնաց Ռուսաստան, ասեց՝ ես ձեր Նիկոլայն եմ․ ռուսները կհավատա՞ն, չեն հավատա՝ հիմա կտեսնենք», – իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողի հարցը վերաբերում էր երեկ Եկատերինբուրգում կայացած Նիկոլ Փաշինյան-Միխայիլ Միշուստին հանդիպմանը։
Իսկ իր՝ ռուսական անձնագրի մասին հարցին էլ այսպես պատասխանեց․ «Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը – Ն․ Գ․) նորմալ դեր ունի այնտեղ, մի՛ կասկածեք։ Դրանով էլ մեր դեմ պայքարեց։ Արևմուտքին ասաց՝ «ես ձեր «լիմոնադնի Ջոնն» եմ», ՌԴ-ին ասում է՝ «ես ձեր Նիկոլայն եմ»։ Ով ինչքա՞ն է հավատում, իր գործն է»։
Սամվել Կարապետյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարողանում է բոլորին խաբելով պահել իշխանությունը․ այս տարիներին ինքը ցույց է տվել խաբելու իր ունակությունը։
Կարդացեք նաև
Ի դեպ, Սամվել Կարապետյանը չի կիսում ռուսական մամուլի վերլուծությունները, թե հետընտրական շրջանում իր և իր ղեկավարած ուժի վարկանիշը նվազել է։
Ընդդիմության հետագա գործողությունների մասին հարցին էլ պատասխանեց․ «Մենք մեր որոշումներն ունենք, մեր պայքարը շարունակելու ենք և մեր հաղթանակին հասնելու ենք»։
ԱԺ փոխխոսնակի պաշտոնի հարցը դեռ չեն քննարկել․ թիմում տարբեր կարծիքներ կան՝ վերցնել պաշտոնը, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է Հայաստանից ԵՄ արտահանումներին, ասաց․ «Թող բարով վայելեն, ես ուրախ կլինեմ, եթե ստացվի։ Բայց մտածում եմ՝ մի քանի հատ ծիրան կտանեն, գուցե մի քանի հատ էլ պոմիդոր տանեն, բայց դրանով կսահմանափակվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































