Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե առյուծներին ոչինչ, կզարթնեցնեն՝ հետներն ԱԺ կտանեն, «չուչելներին» ինչի տարան՝ չհասկացա». Սամվել Կարապետյան

Հուլիս 07,2026 16:21 Share

«Ապօրինությունները շարունակվում են»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, նրան պատկանող ձեռնարկություններում խուզարկության, Ծառուկյանի ձերբակալության և հնարավոր կալանավորման մասին հարցերին։

Թե այս ամենն ինչ անդրադարձ կունենա Հայաստանում ներդրումային միջավայրի վրա, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել․ դրա համար դրա վտանգն իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին ներդրողներին։ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Էն մարդու չուչելներին (կենդանիների խրտվիլակներին.-խմբ.) էլ տարան հիմա՝ ինչ»։

Լրագրողի դիտարկմանը՝ առյուծներին էլ տարան, արձագանքեց․ «Դե առյուծներին ոչինչ, կզարթնացնեն՝ հետներն ԱԺ կտանեն, «չուչելներին» ինչի տարան՝ չհասկացա»։

Վերջին դատական նիստում՝ խոսելով ՍԴ գործընթացի մասին, Սամվել Կարապետյանն ասել էր՝ Արամ Վարդևանյանը «մի քիչ էլ գազ տա»՝ ինքը վարչապետ կլինի։ Այսօր լրագրողի հիշեցմանն այսպես արձագանքեց․ «Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, էնտեղ «Զապորոժեց» էր կանգնած»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել