Լրահոս
Օրվա լրահոսը

«Հազիվ եմ փախել Հայաստանից». Փաշինյանը պատմեց Փարիզում իրեն սուրճ բերող հայ նույնասեռականի մասին

Հոկտեմբեր 24,2018 16:33

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելու հարցն էր քննարկվում ու վարչապետի թեկնածուն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների՝ ելույթներում հնչեցված հարցերին:

Խոսելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի քննադատության մասին՝ ԼԳԲՏ ֆորում անելու, Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է ճշտել, թե դա ինչ միջոցառում է. «Ինձ համար հայկական ընտանիքի մոդելը բարձրագույն արժեք է, բայց ես ուզում եմ մի դեպք պատմել: Վերջերս, որ Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, մտավ երիտասարդ տղա, ասեց՝ բարեւ ձեզ, պարոն վարչապետ: Ասեցի՝ յա, հա՞յ ես: Ասեց՝ հա, այսինչ քաղաքից եմ, մարզկենտրոնի մասին է խոսքը, չեմ ասի անունը, որ հետո այդտեղի ժողովուրդը չնեղանա: Ասեցի՝ բա հեղափոխություն է եղել, բա չե՞ս մտածում ներգաղթ, բան, բա՝ չէ, հազիվ եմ փախել Հայաստանից, ասեց՝ հիմա ես ստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը նորից մեր քաղաքից էր: Հիմա պատկերացնում եք, չէ,՞ ինչ սիտուացիա է»:

Փաշինյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ՝ սա պրոբլե՞մ է, թե՞ պրոբլեմ չի. «Հարցը հետեւյալն է՝ մենք ընդունո՞ւմ ենք, որ ՀՀ-ում եւ աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Եթե կան այդ մարդիկ, ի՞նչ ենք անում այդ մարդկանց, ի՞նչ վերաբերմունք ենք ցուցաբերում: Սովետական միությունում պարզ էր՝ Քրօրում կար կոնկրետ հոդված, եթե պարզվում էր, որ մարդը այդպիսին է, բանտ էին տանում նստեցնում, դրանից առաջ կախաղան էին անում, գնդակահարում էին եւ այլն: Հիմա այսօր մենք ի՞նչ ենք անում»:

Փաշինյանը խոստովանեց, որ իր համար, որպես կառավարության ղեկավար, ինչքան այդ հարցը քիչ բարձրացնեն, այնքան լավ, որովհետեւ դա գլխացավանք է. «Կեսը կասի՝ ա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ավանդական ընտանիքների հիմքերը եւ այլն: Եկեք բոլորով որոշենք ինչ ենք անում՝ Քրօրում հոդվա՞ծ ենք ավելացնում, եկեք որոշենք՝ մենք էդ մարդկանց բոլորին հավաքում ենք, Հայաստանից դո՞ւրս ենք անում, մենք իրենց գոյությունը ընդունո՞ւմ ենք, թե՞ ասում ենք, գիտեք ինչ, քարոզչություն մի տարեք ձեր համայնքը ընդլայնելու, ուրիշներին ներգրավելու: Չգիտեմ:  Սա շատ լուրջ հարց է: Ես կարծում եմ, դեռ մեր կառավարությունը ինչ-որ ձեւով այս հարցից կխուսափի, ձեւեր կան, բայց 10-20, 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որն առերեսվելու է այդ պրոբլեմի հետ: Այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում է բոլորին տրորո՞ւմ, գնդակահարում է, թե՞ ինքը ճանաչում է այդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում»:

Փաշինյանն ասաց, որ իր ընտանիքի օրինակով, ինքը դժվար է պատկերացնում, իր համար հայկական ավանդական ընտանիքի արժեքից բարձր արժեք չկա, բայց պետք է օրենսդրական մակարդակով մի բան անեն, կամ էլ «այսպես յոլա գնան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոռ says:

    Քարոզ չկա: Եթե կա քարոզ, ուրեմն դա քարոզ է մարդու իրավունքների համար ու ՀՀ քաղաքացիների Սահմանադրության առաջ հավասարության համար: Կամ բոլոր ՀՀ քաղաքացիները հավասար են և արտոնյալներ չկան կամ էլ ոչ մեկ հավասար չէ: Գիտական տեսանկյունից պետք է ներկայացնել խնդիրը (մամուլի դերը մեծ է այստեղ) և չտրվել ռուսական ռասիստ ու ֆաշիստական աղբ “տեղեկություններին”

  2. Անուշ Կարապետյան says:

    Հրաց առաջին՝ ինչու՞ է Հայաստանում այդպիսի ֆորում նախապատրաստվում:
    Հարց երկրորդ՝ առողջապահության նախարարությունը պատրա՞ստ է այդ ֆորումի պատճառով տարածվելիք բազմապիսի վիրուսների և հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող վարակների դեմ պայքարելու: Չե՞ որ ֆորումի մասնակիցները հիմնականում ակտիվ վարակակիրներ են լինելու:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031