Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը սխալվեց. սրանք, որ թաթար լինեին, կհասկանային՝ երկիրն ինչպես են պահում. Սուրեն Սարգսյանի անդրադարձը՝ Կազանից (տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2018 16:01

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մերոնք»-ի շրջանակներում, նկարահանումներ ենք իրականացրել Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, ծանոթացել տեղի հայ համայնքի կենսակերպին, զրուցել մեր հայրենակիցների հետ: Կազանի մասին, իհարկե, շատ բան կարելի է պատմել, սակայն, առաջին հայացքից, տպավորիչն ու գնահատելին՝ քաղաքի չապականված տեսքն է՝ հնի ու նորի ներդաշնակ ու գրագետ համադրությունները:

Հետագայում, մասնավոր զրույցների ընթացքում, գրեթե բոլորը միաբերան հաստատում էին՝ Կազանում պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները  ո՛չ քանդվում են, ո՛չ ձևախեղվում: Դրանք, պետության հովանու ներքո և աչալուրջ հսկողությամբ, վերանորոգվում են ու քաղաք առաջին անգամ ոտք դրած անծանոթներին փոխանցում երկրի ու ժողովրդի մշակույթն ու ասելիքը:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031