Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլանը մեջլիսում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին. Еrmenihaber

Նոյեմբեր 09,2018 23:20

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր, ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի 2019 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին։

«Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան, և եթե խնդիրներ ունենք, կլուծենք դրանք։ Այս պատճառով կարծում ենք, որ նոր մի գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է Փայլանը:

Ելույթում Փայլանը անդրադարձել է նաև երկրի ներքին սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիայում գնալով ավելանում է աղքատությունը, մարդկանց գնողունակությունը նվազում է և երկիրը գտնվում է դժվար կացության մեջ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930