Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը բարկացած դուրս եկավ ՀՀԿ ԳՄ նիստից, Շարմազանովն իջավ ներքև

Նոյեմբեր 11,2018 18:58 Share

Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից բարկացած դուրս եկավ ՀՀԿ անդամ, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Լրագրողների հարցերին նա հրաժարվեց պատասխանել:

Այս միջադեպից հետո նիստից դուրս եկավ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, թե նիստից դուրս է եկել, քանի որ իրեն տեղեկացրել են, որ լրագրողները ՀՀԿ շենքի մոտ` դրսում սպասում են, մրսում են:

Նա լրագրողներին ներս հրավիրեց և հորդորեց սպասել՝ չնշելով ինչքան ժամանակ: Միայն տեղեկացրեց, որ նիստի ավարտից հետո ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը մամուլի ասուլիս կտա: Նա էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ՀՀԿ ցուցակը:

Էդուարդ Շարմազանովը Ռուբեն Հայրապետյանի՝ բարկացած հեռանալու մասին հարցին ի պատասխան ասաց. «Երկու հարյուր հոգուց ավելի մարդ է դահլիճում. չգիտեմ՝ ով, ինչ պատճառով է դուրս գալիս, հետ գալիս»:

Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, որ այսօր ցուցակ չեն հրապարակելու, հենց հիմա շատ կարևոր հարց է քննարկում՝ մասնավորապես մասնակցե՞լ, թե ոչ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսօր որոշում է ընդունվելու: Նիստից հետո ՀՀԿ-ն կտարածի մամուլի հաղորդագրություն:

Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ լրագրողներին ներողություն խնդրեց նրանց մրսացնելու համար և կես կատակ կես լուրջ ասաց՝ հիմա որ ասեմ բոլորիդ սիրում եմ, կասեք Նիկոլ Փաշինյանի խոսքն է:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930